?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սիրելի հոլանդահայեր,

Հարգելի բարեկամներ
Ետևում թողեցինք ուրախություններով ու տխրություններով լի ևս մեկ տարի: Անցավ  մեր կյանքի 2012 թվականը' լի  բազմաթիվ հիշարժան դեպքերով և իրադարձություններով:Արժևորելով անցածը լինենք  լավատես 'պայծառ հայացքով  դեպի ապագան, քայլենք առաջ' հույսով, որ Հայաստանի համար գալու են ոսկե տարիներ:
Թող Նոր 2013 թվականը  իր հետ բերի ՍԵՐ,  որ  այսօր շատ է պակասել, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, որի ջերմության կարիքն ենք զգում , ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որ անհրաժեշտ է աշխարհին, վստահություն, որ լավ սպեղանի է մեր սրտերին , ինչպես նաև խնդություն, ուրախություն, բարձր տրամադրություն, ու բազում հաջողություններ '  բազմաթիվ ձեռքբերումներով հանդերձ:
Նոր տարին արժեվորենք նոր նվաճումներով և կյանքի կարևոր բարձունքների գրավումով:
Եղեք  առողջ: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:
«Նիդերլանդական օրագիր»