?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ֆրանսացի պատգամավոր Վալերի Բուայեն Ֆրանսիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է ներկայացրել։

Այս նախագիծը, որը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահությունում մուտքագրվել է դեկտեմբերի 19-ին, համապատասխան փոփոխություններ է առաջարկում մամուլի ազատության մասին 1881 թվականի օրենքում` դրանցով սահմանելով ռասիզմի եւ Հայոց ցեղասպանության իրողության ժխտման դեմ պայքարի իրավական հիմքերը։
Վալերի Բուայեն, որի առաջարկած օրինագիծը անցած տարի արժանացավ ֆրանսիական խորհրդարանի երկու պալատների հավանությանը, սակայն հակասահմանադրական ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից, նոր նախագծով եւս առաջարկում է մեկ տարվա ազատազրկում եւ/կամ 45 հազար եվրո տուգանք սահմանել մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։