?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Vakantiebeurs' 2013» միջազգային զբոսաշրջային տոնավաճառ Ուտրեխտում


Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում այս օրերին (հունվարի 8-ից 13-ը) տեղի է ունենում «Vakantiebeurs' 2013» միջազգային զբոսաշրջային տոնավաճառը, որը բաց է ժամը' 10-ից 18-ը: 150 երկրների զբոսաշրջային ընկերությունների շուրջ 1400 ներկայացուցիչները' սպասարկում են բազմաթիվ այցելուների:Այս տարվա

Ցուցահանդեսի գովազդային ընդունող գլխավոր երկրներն են Թունիսը և Հոնկոնգը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ակտիվ հանգստի կազմակերպման չորս ուղղություներին:Դրանք են ' արկածային և աշխույժ արշավներ, քայլ և հեծանվային սպորտ, հանգիստ բնության գրկում և ամառանոցային հանգիստ ' էժան հյուրանոցային համարների ներգրավմամբ:
Օրինակ Նորվեգիան խրախուսելու է տուրիզմը' կենտրոնանալով ծովային ձկնորսությանը:
Գերմանիան, որն ունի ներկայանալի տաղավար կարողանում է Նիդերլանդներից ամեն տարի 10 հազար, նույնիսկ ավելի նոր զբոսաշրջիկներ ներգրավել իր երկիր: Իսկ ընդհանրապես հարևան հոլանդացիները 5 տարի անընդմեջ ամենաշատը Գերմանիա են այցելում: Այդ թիվը անցնում է միլիոնները:

ՈՒտրեխտի զբոսաշրջային տոնավաճառում Հայաստանը ներկայանում է սեփական տաղավարով և արդեն արժանացել է այցելուների աճող հետաքրքրությանը:

Իրավմամբ վիզային ռեժիմի դյուրացումը հեռանկարներ է բացում Նիդեռլանդների հետ զբոսաշրջային փայլուն փոխհարաբերությունների ապահովման համար : Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան եւ Արցախ էր այցելել հոլանդական առաջատար «BNN» հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային եւ հոգեւոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր «Channel 3 Travels» հեռուստահաղորդաշարով։Հայաստանն օրինակ կարող է առաջնահերթություն դնել լեռնային տուրիզմին, արշավներին և վրաններով ակտիվ հանգստին' բնության գրկում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից տեղեկացնում են, որ արդեն այս տարվա գարնանից
Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից նախատեսվում է իրականացնել Երեւան-Կիև-Ամստերդամ և հակառակ ուղղությամբ տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ:Չվերթի գինը մոտավորապես կլինի 370 ևրո:
      Պետք է ասել, որ այս նախաձեռնությանն արդեն խանդով է վերաբերվում Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը' սպառնալով «սև» ցուցակում ընդգրկել նրանց, ովքեր կշրջագայեն ազատագրված Արցախի տարածքում:

Լուսանկարներում:ՈՒտրեխտի զբոսաշրջային տոնավաճառում Հայաստանը ներկայանում է սեփական տաղավարով և արդեն արժանացել է այցելուների աճող հետաքրքրությանը:

Այս տարվա տուրիստական գլխավոր երկրներից մեկը' Թունիսն է:Այս երկրի տաղավարը' ՈՒտրեխտի զբոսաշրջային տոնավաճառում:
Հնդկաստանը ներկայացնող տաղավարի գովազդային նմուշներից մեկը:

Նորվեգիան խրախուսելու է տուրիզմը' կենտրոնանալով ծովային ձկնորսությանը:

Adres

  • Jaarbeursplein 6

  • 3521 AL Utrecht