?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

12-01-2013

Նիդերլանդական Վեյկ ան Զեե փոքրիկ ծովափնյա քաղաքում այս օրերին (հունվարի 11-ից 27-ը) ընթանում է շախմատային Tata Steel անունը կրող թվով 75-րդ ամենամյա մրցաշարը, որը հայաստանաբնակներին  ավելի շատ հայտնի է Վեյկ Ան Զեեի միջազգային մրցաշար  անվամբ:Ռեյտինգային այս խոշորագույն մրցաշարում փայլուն են հանդես եկել մեր հայրենակիցները: 1960 թվականին (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել Տիգրան Պետրոսյանը: Այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է եռակի անգամ կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը նախորդ տարի ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը: Արոնյանը հանդես է գալիս ամենաբարձր գործակիցներ ունեցող Ա խմբում, ում մրցակիցները կլինեն   այնպիսի  ուժեղագույն գրոյսմաստերներ, ինչպիսիք են ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաշատ գործակիցներ ունեցող Կարլսենը,Կորյակինը, Կարուանան,Անանդը, Լեկոն և այլք: Բ խմբում ընդգրկված է մեր մյուս մասնակիցը' Սերգեյ Մովսիսյանը:Հետաքրքրական է, որ հայազգի  մասնակից ունենք նաև C խմբում' բրազիլացի Գրիգոր Մխիթարյանը: Այսպիսով մրցաշարի բոլոր  3 խմբերը' որում ընդգրկված են 14-ական մարզիկներ, ունեն հայազգի մեկական մասնակից:Մրցաշարը նոր է մեկնարկել: Մեր մասնակիցները հասցրել են առայժմ ոչ ոքիներ անել:Արոնյանը հոլանդացի Լյուկ վան Վելի և  նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ , իսկ Մովսիսյանը Նիդերլանդների ու Գերմանիայի ներկայաչուցիչներ Յան Տիմանի ու Նայդիտշի հետ:Վերջինս ամենաշատ գործակիցներ ունեցող շախմատիստն է Բ խմբում:

Լուսանկարներում:-Լևոն Արոնյանը առաջին տուրում  հոլանդացի Լյուկ վան Վելի դեմ խաղում:

Բրազիլիայի ներկայացուցիչ, հայազգի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը:

«Նիդերլանդական օրագիրը» մեծ սիրով ՇԱՆԹ հեռուստատեսության

լրագրական կայքին է ուղարկում մեր մասնակիցների արդյունքների

հաշվետվությունները :Վեյկ ան Զեեի մրցաշարի բոլոր  լուրերը' այստեղ

Comments

( 7 comments — Leave a comment )
niderlandakan
Jul. 2nd, 2014 06:54 am (UTC)
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի մրցաշարում. (մրցաշարի բոլոր





երրորդ տուր

Վեյկ ան Զեում' 2 հաղթանակ և ոչ ոքի

15.01.2013 10:47

Վեյկ ան Զեեիում' 2 հաղթանակ և ոչ ոքի
ՔՈ ԼՈՒՐԸ, ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի բոլոր 3 խմբերում էլ, որտեղ ընդգրկված են հայ շախմատիստներ, կայացավ երրորդ տուրը: A խմբում, որտեղ հավաքվել են ՖԻԴԵ-ի գործակիցների կանոնակարգմամբ աշխարհի ուժեղագույն գրոյսմաստերները Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի խաղաց ' այս անգամ հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: B խմբում հանդես եկող մեր մյուս մասնակից Սերգեյ Մովսիսյանը երկու ոչ ոքիներից հետո կարողացավ երրորդ տուրում առավելության հասնել Բոսնիա Հերցոգովինայի ներկայացուցիչ Պրեդրագ Նիկոլիչի նկատմամբ, վերջինս իրեն պարտված ճանաչեց 50-րդ քայլում:Մովսիսյանը 2միավորով իր խմբում կիսում է 3-5-րդ տեղերը:
C խմբում թեև Հայաստանից մասնակից չունենք,բայց արդեն հաղորդել ենք, որ այս խմբում խաղում է հայ մասնակից: Մեկնարկային փայլուն արդյունք է ցույց տալիս բրազիլացի մեր հայրենակիցը ' Գրիգոր-Սևակ Մխիթարյանը : Երեք խաղից հետո նա վաստակել է 2,5 միավոր:Առաջին տուրում սպիտակներով Գրիգորը հաղթել է հոլանդացի Տվան Բուրգին, այնուհետև ոչ ոքի անելով ՈՒկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Ռոմանիշինի հետ, այսօր հաղթանակ տոնեց մեկ այլ տանտիրոջ' հոլանդացի Միգուել Ադմիրալի նկատմամբ այսպիսով 4 այլ մասնակիցների հետ ստանձնելով C խմբի առաջատարի պատվավոր դերը: Գրիգորը 27 տարեկան է , ծնվել է Սան Պաուլոյում գրոյսմաստերի կոչման է արժանացել 2010 թվականին,ՖԻԴԵ -ի դասակարգման սանդղակում իր հաշվին գրանցել է 2543 գործակից:
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարում. բրազիլացի մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր Մխիթարյանը(ձախից) Մովսիսյանի և Արոնյանի հետ: Լուսանկարը' Blog do Krikor-ի


4-րդ տուր

Վեյկ ան Զեեի "սև" երեքշաբթին

16.01.2013 12:16

Վեյկ ան Զեեի
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Նիդերլանդական Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարում «սև» էր երեքշաբթին հայ շախմատիստների համար: 4-րդ տուրի բոլոր 3 խմբերում մասնակցող մեր 3 շախմատիսներն էլ պարտություններ կրեցին:
Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդին: Մովսիսյանը՝ հունգար Ռիչարդ Ռապորտին, իսկ Բրազիլիան ներկայացնող Մխիթարյանը տանուլ տվեց հոլանդացի Դավիթ Քլայնին:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է:
«Նիդերլանդական օրագիր»
15, հունվար, 2013թ.
Լուսանկար-լոգոն ուղարկել է լուրի հեղինակը։
niderlandakan
Jul. 2nd, 2014 06:58 am (UTC)
5-8 tur
5-րդ տուր


Վերջապես Արոնյանը հաղթեց

18.01.2013 10:00


Վերջապես Արոնյանը հաղթեց
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Նիդերլանդական Վեյկ ան Զեե մրցաշարում վերջապես Լևոն Արոնյանը շատ արագ 5-րդ տուրում տոնեց իր առաջին հաղթանակը' Նիդերլանդների կողմից հանդես եկող Իվան Սոկոլովի նկատմամբ:
Վեյկ ան Զեեի մրցաշարի նախորդ տուրում կրած ծանր պարտություններից հետո մեր մասնակիցներն այս անգամ սթափվեցին և հաջող խաղ ցուցադրեցին: Վերջապես Լևոն Արոնյանը հանդես գալով սև խաղաքարերով,5-րդ տուրում տոնեց իր առաջին հաղթանակը' Նիդերլանդները ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ:Ընդ որում Լևոնին 14 րոպե պահանջվեց 24 քայլ անելու և մրցամարտն արագ իր օգտին ավարտելու համար:A խմբում միավորները կիսեցին Կարլսենն ու Անանդը:Վերջիններս ռուս Կարյակինի հետ կիսում են 1-3-րդ տեղերը: Արոնյանը հետ է ուղիղ 1 միավորով և զբաղեցնում է մրցաշարի 8-րդ հորիզոնականը: Սպիտակներով բավական հաջող խաղաց նաև Սերգեյ Մովսիսյանը ' Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոման Էդուարդի դեմ: ֆրանսիացի շախմատիստը գրեթե դիմադրություն ցույց չտվեց և շատ արագ հանձնվեց:Այսպիսով մեր գրոսմայստերը իր խմբում ունի 5-րդ արդյունքը: Մյուս հայ մասնակիցը ' Բրազիլիայի դրոշի ներքո հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը համառ ջանքեր գործադրեց հաղթելու ուկրաինացի Ալեքսանդր Կովչանին: Ի վերջո գրանցվեց ոչ ոքի:Մխիթարյանը մրցաշարային C խմբում 4-րդ տեղում է:
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարում'Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեե մրցաշարի բացման արարողության ժամանակ: Լուսանկար ' «Նիդերլանդական օրագրի»

6-րդ տուր


Վեյկ ան Զեեի մրցաշարի 6-րդ տուրը նույնպես արդյունավետ էր

19.01.2013 10:35

Վեյկ ան Զեեի մրցաշարի 6-րդ տուրը նույնպես արդյունավետ էր
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Վեյկ ան Զեեի մրցաշարի 6-րդ տուրը մեր մասնակիցների համար նույնքան արդյունավետ էր ինչպես նախորդը ' 2 հաղթանակ և մեկ ոչ ոքի:
Սպիտակներով հանդես եկող Լևոն Արոնյանը տպավորիչ հաղթանակ տարավ հունգար Պետեր Լեկոյի նկատմամբ:Խաղի վերջնամասում մեր շախմատիսն ուներ 2 ավելի զինվորը' թագուհի դառնալու հնարավորությամբ: Այս փաստն էլ ստիպեց մրցակցին ճանաչել պարտությունը : Լևոն Արոնյանը թեև առաջվա պես միավորով հետ է մրցաշարի առաջատար Կարլսենից, այնուամենայնիվ երեք աստիճանով բարելավեց մրցաշարային դիրքը' հանգրվանելով 5-րդ հորիզոնականում :Լևոնը լավ հնարավորություններ ունի մրցամարտում լավ տեղերի համար պայքարելու, մանավանդ մեր շախմատիստը 7-րդ տուրում մրցելու է իրենից կես միավոր ավելի ունեցող և 3-րդ հորիզոնականում գտնվող ռուս գրոյսմաստեր Կարյակինին:
Մեր մյուս գրոյսմաստերը ' Սերգեյ Մովսիսյանը, նույնպես լավ շանսեր ունի բարձրակարգ տեղեր գրավելու:Նա առավելության հասավ տանտերերից մեկի' Սիպկե Էռնսթի նկատմամբ և 4 միավորով Նադիթշինի ու Դուբովի հետ կիսում է է 2-4 տեղերը: Սև ֆիգուրներով հանդես եկող բրազիլացի մեր հայրենակից Գրիգոր Մխիթարյանը արագ ոչ ոքիի հասավ արգենտնացի Ֆերնանդո Պարիելտայի դեմ և մրցաշարային աղջուսակում կիսում է 4-7-րդ տեղերը:
Այսօր հերթական 7-րդ տուրն է

"Նիդերլանդական օրագիր"



niderlandakan
Jul. 2nd, 2014 07:00 am (UTC)
7-րդ տուր

Հատվեց մրցամարտի միջնագիծը

20.01.2013 23:52

Հատվեց մրցամարտի միջնագիծը
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Արդեն խաղարկվեց Վեյկ ան Զեեի մրցաշարի պարտիաների կեսից ավելին: Երեկվա հաղթանակից հետո Լևոն Արոնյանը բավական վճռական էր տրամադրվել Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ կարևոր և որոշիչ մենամարտին:7-րդ տուրում խաղաքարերի փոխանակումներից հետո սևերով հանդես եկող մեր գրոսմայստերը ունեցավ ավելի զինվոր: Միջնամասում զարգացնելով գրոհը և զոհաբերելով 2 զինվոր մեր շախմատիստը հասավ դիրքային առավելության :Լևոնը անընդհատ նոր լուծումներ էր փորձում առաջադրել Կարյակինին, ով հմտորեն պաշտպանվում էր: Լևոնն անգամ նավակը փոխանակեց ձիու հետ դիրքային առավելության համար: Մրցակիցը օգտվեց շախ տալու հնարավորությունից, իսկ ավելի սրել իրավիճակը վտանգավոր կլիներ խաղի ելքի համար: Կողմերը համաձայնվեցին ոչ ոքի:Մրցաշարային աղյուսակում շատ բան չփոխվեց:Արոնյանը առաջատարներիծ' Կարլսենից ու Անանդից ետ է մեկ միավոր և մրցաշարում առայմ 5-րդն արդյունքն ունի:

B խմբում մեր մասնակից Սերգեյ Մովսիսյանը երկրորդը ավարտեց պայքարը և երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց:Սերգեյը սպիտակներով սահուն գրոհ ձեռնարկեց և շատ արագ իր օգտին հերթական միավորը գրանցեց հոլանդացի Ռոբին վան Կամպեի հետ մրցապայքարում:Հաղթանակից հետո մեր մասնակիցը իր խմբում կիսում է 2-3 տեղերը և առաջատարից հունգար Ռապորտին զիջում է կես միավորով:

C խմբում Բրազիլացի հայ մասնակից Գրիգոր Մխիթարյանը մյուսներից ուշ ավարտեց իր խաղը նիդերլանդացի Ռոբին Սվինկելսի հետ: Պատճառը նա էր, որ մեր հայրենակիցը տարբեր ուղիներ էր որոնում գտնելու հաղթանակի բանալին: Ի վերջո մրցակիցները միմյանց շնորհավորեցին կես միավոր ձեռք բերելու համար:Մխիթարյանը ևս պահպանում է մրցաշարային աղյուսակի իր նախկին դիրքը' այս անգամ կիսում է 4-6-րդ տեղերը: Լուսանկարում:-Լևոն Արոնյանը կարյակինի դեմ այսօրվա պայքարում:

Տեքստը և լուսանկարը' "Նիդերլանդական օրագրի"


8-րդ տուր


Մեր պատվիրակները մրցանակային տեղերի լավ հնարավորություններ ունեն

21.01.2013 12:29

Մեր պատվիրակները մրցանակային տեղերի լավ հնարավորություններ ունեն
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Վեյկ ան Զեեի շախմատային մրցաշարի 3 խմբերում խաղարկվեց մրցաշարի 8-րդ տուրը: Արոնյանը 1 միավորով ավելացրեց իր միավորների քանակը' այն դարձնելով 5:Մեր գրոյսմաստերը հաղթեց խմբում միակ կին մասնակցին' աշխարհի կանանց կրկնակի չեմպիոն չինուհի Հոու ՈՒյֆանին և մտավ առաջատարների եռյակ: Մովսիսյանը ոչ ոքի խաղաց Սերգեյ Տիվիակովի(Նիդերլանդներ) հետ սկզբունքային պարտիան և միավորներով հասավ այս խմբի առաջատարներ հոլանդացի Յան Տիմանին և հունգար Ռապորտին' 5,5 միավորով կիսելով 1-3 տեղերը:
Ի դեպ սա հնարավոր դարձավ վերջիններիս՝ այս տուրում կրած պարտություններից հետո: Մխիթարյանը (Բրազիլիա) Սաբինո Բրունելոյի դեմ' 1 զինվորով պակաս խաղալով, երկար ժամանակ պայքարում էր ոչ ոքիի համար:Իտալացի շախմատիստը սակայն հստակ իրացրեց իր առավելությունը և միավորը գրանցեց իր օգտին:
Այսօր մրցաշարում կրկին հանգստյան օր է: Աշխարհի կանանց կրկնակի չեմպիոն չինուհի Հոու ՈՒյֆան(լուսանկարում) Լևոն Արոնյանի հետ խաղարկում է 8-րդ պարտիան:
"Նիդերլանդական օրագիր"
21, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը։
niderlandakan
Jul. 2nd, 2014 07:02 am (UTC)
9-րդ տուր
Սերգեյ Մովսիսյանը` B խմբի առաջատար

23.01.2013 10:14

Սերգեյ Մովսիսյանը` B խմբի առաջատար
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Tata Steel անունը կրող Վեյկ ան Զեեյի 75-րդ ամենամյա մրցաշարում մասնակիցներին մնացել է խաղարկել 4 տուր:
Ափսոսանքով պետք է ասել, որ Լևոն Արոնյանը 9-րդ տուրում նիդերլանդացի Էրվին Լ' Ամի դեմ պայքարում միայն կարողացավ սև խաղաքարերով հասնել ոչ ոքիի:Սկզբում մեր գրոսմայստերը այնքան համարձակ սկսեց մարտը, որ նույնիսկ գերազանցեց ռիսկը:Հետագայում` արքայով համարձակ առաջ նետվելով (65 քայլերից 28 արքայով)կարողացավ վերականգնել նյութական հավասարակշռությունը:
Կարլսենը` հաղթելով չինուհի Հոու ՈՒյֆանին, ամրապնդեց առաջատարի իր դիրքը և կարելի է ասել, խմբում գործնականում ապահովեց բաղձալի հաղթանակը: Մյուս առաջատարը` Անանդը, ևս ոչ ոքի խաղաց: Թեև Լևոն Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային 3-րդ տեղը, բայց և, նորվեգացի Կարլսենից ետ է 1,5 միավորով:
Մրցաշարի մյուս խմբերից շատ ավելի ուրախալի են մեր լուրերը: Միանգամից հայտնենք , որ սևերով հանդես եկող մեր Սերգեյ Մովսիսյանը 46-րդ քայլում հաղթանակով ավարտեց մենամարտը ռուս Մաքսիմ Տուրովի նկատմամբ:Հենց այս հաղթանակի շնորհիվ մեր գրոսմայստերը B խմբում սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը` 2-3 տեղերը կիսող Նաիդիտշից և Ռապորտից առաջ անցնելով կես միավոր: Գործնականում Մովսիսյանը հաղթելու լավ հնարավորություններ է պահպանում:
C խմբում բրազիլիան ներկայացնող հայազգի Գրիգոր Մխիթարյանը' 28-րդ քայլում հաղթեց հոլանդացի գեղեցկուհի 19-ամյա Լիսա Սխութին:Մխիթարյանը' 5 միավորով 5-րդ տեղում է: Լուսանկարում:Մրցաշարում խաղարկվում է 9-րդ տուրը:
"Նիդերլանդական օրագիր"
22, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը: Առաջին պլանում` Սերգեյ Մովսիսյանը:
niderlandakan
Jul. 2nd, 2014 07:04 am (UTC)
10-րդ տուր

Մինչև վերջանագիծը` երեք տուր. հունվարի 27-ին պարզ կլինեն մրցաշարային բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Վեյկ ան Զեեի Tata Steel 75-րդ նիդերլանդական շախմատային ամենամյա մրցաշարում խաղարկվեց 10-րդ տուրը :Վերջին 3 տուրերից առաջ մասնակիցները հունվարի 24-ին վերջին անգամ կհանգստանան:Արդեն հունվարի 27-ին պարզ կլինեն մրցաշարային բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները:

ՖԻԴԵ-ի ամենաբարձր 20-րդ դասի, միջին` 2732 վարկանիշային գործակից ունեցող A խմբում, որտեղ մասնակցում է մեր ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը նյութական և դիրքային զգալի գերակշռությամբ ստիպեց սևերով հանդես եկող չին գրոսմայստեր Հաո Վանգին հանձնվել 38-րդ քայլում:Լևոն Արոնյանը կարծես 3-րդ տեղը ոչ մտադիր է զիջել որևէ մեկին, և ոչ էլ ինքն է կարողանում ավելի վեր բարձրանալ:Մեղավորներից մեկը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որն անթերի է հանդես գալիս մրցաշարում և այս տուրում հերթական հաղթանակն իրացրեց Լ'Ամիի դեմ`միավորները հասցնելով 8-ի:

Անանդ-Կարյակին պարտիան խաղաղ ելք ունեցավ: Այսպիսով, Արոնյանը միավորներով հավասարվեց աշխարհի չեմպիոն Անանդին և 6,5 միավորով ամերիկացի Նակամուրայի հետ կիսում է 2-4-րդ տեղը:Հենց այս շախմատիստների մեջ էլ, երևի որոշվի 2-3 տեղերի ճակատագիրը:

ՖԻԴԵ-ի 2620 միջին գործակից ունեցող 15-դասի B խմբում հաղթողի ամենահավանական թեկնածուների թվին այստեղ դասում են մեր մյուս ուժեղագույն գրոյսմաստերին` Սերգեյ Մովսիսյանին:Մրցաշարային աղյուսակը այս խմբում շատ խիտ է դասավորված, հետևաբար, վերջնական հաղթողներն էլ շատ անկանխատեսելի են: 1-8-րդ տեղերի միջև միավորների տարբերությունը ընդամենը 2 է:Շատ արագ ` 23-րդ քայլում, ռուս Դանիել Դուբովի հետ մեր մասնակիցը կիսեց միավորը` թույլ տալով հունգարացի Ռապորտին միավորներով հավասարվելու:Վերջինս հաղթեց Ալեքսանդր Լպատովին(Թուրքիա) և 7 միավորով 1-2 տեղերն է կիսում Մովսիսյանի հետ:Խմբում ամեն ինչ կորոշեն վերջին 3 տուրերը:Խմբում շախմատիստների մեծ մասը պահպանում է մրցանակային տեղ շահելու հավանականությունը:

C խմբում (ՖԻԴԵ-Ի 10-րդ դասի մրցաշար), որտեղ մասնակիցների միջին գործակիցը հասնում է 2476-ի, անհամաչափ է հանդես գալիս Գրիգոր Մխիթարյանը (Բրազիլիա):Նա պարտվեց իրենից բավականաչափ ցածր գործակից ունեցող իսրաելցի Իգոր Բիտենսկուն (2400):Մխիթարյանի համար շատ դժվար է լինելու պայքարը մրցանակային տեղերի համար:
Հերթական` 11 տուրի խաղերը կկայանան հունվարի 25-ին, տեղական ժամանակով 13:30-ին:
"Նիդերլանդական օրագիր"
24, հունվար, 2013թ.
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը. Լևոն Արոնյանը` 10-րդ տուրում, չին գրոյսմաստեր Հաո Վանգի դեմ մենամարտում:
niderlandakan
Jul. 2nd, 2014 07:05 am (UTC)
11- րդ ՏՈՒՐ




Կլինե՞ն բեկումնային վերջին 2 տուրերը

26.01.2013 14:16

Կլինե՞ն բեկումնային վերջին 2 տուրերը
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
Tata Steel Վեյկ ան Զեեի ավանդական մրցաշարում երեկ մասնակիցներն օգտագործեցին իրենց հանգստյան վերջին հնարավորությունը:Այսօր,արդեն վերսկսվեց պայքարը նոր թափով:

Բավական սկզբունքային էր Լևոն Արոնյանի մրցամարտը Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Մինչ այս տուրը մրցակիցները հավաքել էին հավասար՝ 6,5-ական միավորներ: Ավելին, ամերիկացի գրոսմայստերը դեռ չէր ճաշակել պարտության դառնությունը: Հուրախություն հայ երկրպագուների, Լևոնը համարձակ ու գերազանց խաղով ստիպեց ամերիկացուն ընդունել իր պարտությունը և առաջին անգամ այս մրցաշարում անձնատուր լինել:

Այս պարտիային սակայն՝ փոքր ինչ մանրամասն անրադարձ: Եթե Լ'Ամիի դեմ 10-րդ տուրում Լևոնը շտապում էր հաղթել, ու ավելորդ շտապողականությունը խանգարեց նրան դա անել, ապա այս տուրում շատ հանգիստ հետ մղեց սպիտակներով խաղացող Նակամուրայի գրոհները, ապա հակագրոհ ձեռնարկեց c և d դաշտի զինվորներով, արդյունքում դրանք զոհաբերեց, ապա և այն վերածեց որակի՝ ունենալով մեկ նավակի առավելություն: Նման շրջադարձի ամերիկացին չէր սպասում, 44-րդ քայլին, երբ ձեռքերը հենած ծնոտին միայնակ մտածում էր խաղատախտակի առջև, այդ ընթացքում մի քանի անգամ ափսոսանքով գլուխն էր տարուբերում՝ կարծես չհաշտվելով իրավիճակի հետ: 48-րդ քայլում արդեն նա ստիպված կանգնեցրեց ժամացույցը: Լևոն Արոնյանի շատ գեղեցիկ հաղթանակը (հույս ունենք, որ այն կարժանանա ՞՞հանդիսատեսի համակրանք՞՞ մրցանակին) կարելի է նաև շրջադարձային համարել: Նախ մեր շախմատիստը հաղթահարեց 7,5 միավորի շեմը, ինչը թույլ է տալիս պահպանել ՖԻԴԵ-ի նրա անձնական գործակիցը (2802):

Այժ մեր ուժեղագույն շախմատիստը՝ կես միավոր անցնելով Անանդից տեղափոխվեց մրցաշարային 2-րդ տեղ: Նորվեգացի Կարլսենը ունի 8,5 միավոր: Մեր մյուս պատվիրակին՝ գրոյսմաստեր Սերգեյ Մովսիսյանին կրկին 1-2 տեղերը կիսելու համար, բավական էր B խմբում առաջինը 24-րդ քալում ավարտել իր պարտիան հոլանդացի Յան Սմեթսի հետ ու հետևել մյուս հանդիպումների արդյունքներին: Թերևս Մովսիսյանին կենտրոնանալ է պետք եզրափակիչ վերջին 2 հանդիպումների վրա, որտեղ նրա մրցակիցները կլինեն աղյուսակի ետնապահ դիրքերում գտնվող շվեդ Գրանդելիուսը և Թուրքիայի ներկայացուցիչ Իպատովը:

C խմբում Գրիգոր Սևակ Մխիթարյանին (Բրազիլիա) բաժին էր հասել խմբի 2-րդ կին մրցակիցը: Այս անգամ նա հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գորյաչկինային:

Ընդհանուր առմամբ, երեք կին շախմատիստներ են մասնակցում Tata Steel-2013 մրցաշարին: Մխիթարյանը 6 միավորով ունի 6-րդ արդյունքը:
"Նիդերլանդական օրագիր"
26, հունվար, 2013թ.
ՇԱՆԹ, news.shanttv.com, ՔՈ ԼՈՒՐԸ
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը. Լևոն Արոնյանը Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) դեմ սկզբունքային պարտիայում:
niderlandakan
Jul. 2nd, 2014 07:06 am (UTC)
Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարում ճանաչվեց 2-րդը
27.01.2013 23:14

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեի մրցաշարում ճանաչվեց 2-րդը
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ, ՔՈ ԼՈՒՐԸ
16 օր շարունակ՝ հունվարի 11-ից 27-ը, շախմատային աշխարհի հասարակայնության բուռն ուշադրությունը սևեռված էր Նիդերլանդական Վեյկ ան Զեե քաղաքին: Այսօր պարզ դարձան 75-րդ անգամ անցկացվող Tata Steel-2013 նոր անունը կրող շախմատային գերմրցաշարի բոլոր խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները:

Ինչպես արդեն հաղորդել էինք, մեկ տուր առաջ գլխավոր մրցանակին հասանելի էր դարձել նորվեգացի Մագնուս Կարլսենը: Վերջին խաղում էլ ոչ ոքի անելով տանտերերից Գիրի Անիշի հետ, միակն առանց պարտության 9,5 միավորով հատեց եզրագիծը՝ ճանաչվելով A խմբի մանձնյա հաղթող:

Երբ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը իրենից կախված ամեն ինչ արեց՝ հաղթելով հոլանդացի Վան Վելին, միավորներով հավասարվեց դեռ այդ պահին պայքարի մեջ մտած Արոնյանի ու Անանդի հետ, սրվեց մրցանակային տեղերի համար պայքարը: Առաջինը տեղի տվեցին աշխարհի գործող չեմպիոն Անանդի նյարդերը, որի ցանկությունը մեծ էր արծաթյա պարգևին տիրանալու:Չինացի Հաո Վանգին չհաջողվեց զինվորը թագուհու վերածել լոկ այն պատճառով, որ նրա մրցակից հնդիկ աշխարհի չեմպիոնը հեն այդ պահին մրցաշարում ճանաչեց իր առաջին պարտությունը:

Այսպիսով միանձնյա 2-րդ տեղ գրավելու իրական հնարավորության բանալին գտնվում էր Լևոն Արոնյանի ձեռքին, որը նավակով ու փղով դժվար պայքարի մեջ էր հակառակորդի 2 նավակների դեմ իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ պայքարում:Այդ ժամանակ մեր մյուս պատվիրակ Սերգեյ Մովսիսյանը, երբ ինքն էլ պայքարի մեջ էր B խմբում հաղթելու թեկնածուների մեջ, հաճախ էր թողնում իր խաղատեղը ու մոտենում Լևոնի խաղասեղանին, դրանով նաև բարոյապես աջակցում:Թեև Լևոնին բավարարում էր ոչ ոքին, այնուամենայնիվ հայ ուժեղագույն գրոյսմաստերերը պայքարեց մինչև 104-րդ քայլը, հասցրեց վերականգնել նյութական հավասարակշռությունը, ավելին՝ ունենալով ավելի փիղ, որը խաղավերջում չէր օգնելու հաղթանակ ապահովել:

8,5 միավորով Լևոն Արոնյանը ճանաչվեց 2-րդը,նաև արժանացավ 1-ին և 2-րդ տուրերի հանդիսատեսների կողմից սահմանված Piet Zwart համակրանքի մրցանակներին:

3-4 տեղերը կիսեցին Անանդն ու Կարյակինը՝ 8-ական միավոր: 1-ին տեղ՝ Նայդիթչ(Գերմանիա),2-րդ տեղ՝Ռապորտ (Արգենտինա) B Խմբում մինչև վերջին տուրը հաղթելու իրական թեկնածու էր Սերգեյ Մովսիսյանը: Եթե նախորդ տուրի ոչ ոքիները նրան օգնեցին կիսելու 1-2 տեղերը, ապա այս անգամ Թուրքիայի ներկայացուցիչ Իպատովի հետ խաղաղ պարտիան ուղղակի խանգարեց Սերգեյին:Հոլանդացի Սմեթսից հետ 8,5 միավորով բաժանեց 3,4 տեղերը:

C խմբում մրցաշարային աղյուսակում վերջին տուրն առանձնակի փոփոխություններ չբերեց, բացի նրանից, որ Բրազիլիայի հավաքականում հանդես եկող Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վերջին տուրում արդեն մրցաշարում 6-րդ անգամ հաղթեց նիդերլանդացի միջազգային վարպետ Վան Դեր Վելին և 8 միավորով խմբում հաստատվեց 4-րդ տեղը:Գրիգորը 2,73 կետով բարելավեց ՖԻԴԵ -ի անձնական գործակիցը:Այս խմբում 11 միավորով հաղթեց իտալացի Սաբինո Բրունելոն,2-րդ տեղում՝ Ֆերնանդո Պերալտան-10,5 միավոր, 3-րդը՝ տանտերերից Ռոբին Սվինկելսը-8,5 միավոր:

"Նիդերլանդական օրագիր"
27, հունվար, 2013թ.
ՇԱՆԹ, news.shanttv.com, ՔՈ ԼՈՒՐԸ
Լուսանկարն ուղարկել է լուրի հեղինակը. Վեյկ ան Զեեի մրցանակակիր Լևոն Արոնյանը վերջին տուրում խաղում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:

dear.press
10 марта 2013 года, 12:33
Մեր ընթերցողներին արդեն հայտնի Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը ( նրա մասին պատմել ենք Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի լուսաբանման ընթացքում) Բրազիլիայի շախմատի առաջնությունում նվաճել է այս երկրի չեմպիոնի տիտղոսը ' 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր:
Գրիգորը 27 տարեկան է , ծնվել է Սան Պաուլոյում գրոյսմաստերի կոչման է արժանացել 2010 թվականին,ՖԻԴԵ -ի դասակարգման սանդղակում ունի 2545 գործակից:
«Նիդերլանդական օրագիր»
Լուսանկարում. բրազիլացի մեր հայրենակից, գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը :

Edited at 2014-07-02 07:08 am (UTC)
( 7 comments — Leave a comment )

Latest Month

November 2017
S M T W T F S
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner