?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)
Հասցե
` Weesperstraat 91 – 2574 VS The Hague, The Netherlands
Էլ. փոստ` info@faon.nl


Մամլո հաղորդագրություն

- Հոլանդահայ Ֆեդերացիան մեծարում է Հրանտ Դինքին
- Մտահոգություն Ստամբուլում վերջերս կատարված հայերի սպանությունների վերաբերյալ


Հաագա, 15 հունվարի 2013 – Այս շաբաթ, ինչպես ամենուր այնպես էլ Նիդերլանդներում, միջազգային հանրությունը նշում այն փաստը, որ 2007 թ. Հունվարի 19-ին Ստամբուլում օրը ցերեկով իր գրասենյակի առջև սպանվեց հայ լրագրող Հրանտ Դինքը: Հոլանդահայ Ֆեդերացիան մտահոգված է, քանի որ Հրանտ Դինքի սպանության հանցագործները դեռ չեն դատապարտվել և քանի որ վերջերս Ստամբուլում երկու հայ կնոջ և հայկական դպրոցի ուսուցչի վրա հարձակումներ են կատարվել: Այդ ոճրագործության հետևանքով սպանվել է տարեց հայուհին և հայկական դպրոցի ուսուցիչը, իսկ երկրորդ հայ կինը կորցրել է իր աչքը:

Հետևյալ միջոցառումները տեղի կունենան Հոլանդիայում հարգելու Հրանտ Դինքի հիշատակը.

19 հունվարի 2013, շաբաթ օրը, ժամը 16-ից Ասենում կմատուցվի Հայ Առաքելական Եկեղեցու պատարագ: Եկեղեցական արարողությունը տեղի կունենա Ասեն քաղաքի Սուրբ Աթանաս ղպտիական եկեղեցում, հասցեն` Talmastraat 111, 9406 KM Ասեն: Այնուհետև ծաղիկներ կդրվեն Հրանտ Դինքի հուշարձանին «Բոսկամպ» գերեզմանոցում, հասցեն` Boskamp 5 - NN 9405 Ասեն: Հրանտ Դինքի հուշարձանը գտնվում է Ասենի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտակայքում:

19 Հունվարի 2013, շաբաթ օրը, ժամը 19.30-ին Ալմելո քաղաքում կկայանա Հրանտ Դինքի ոգեկոչման հուշ-երեկո, հասցեն` Wierdensestraat 127, 7604 BD Ալմելո: Այս միջոցառումը կազմակերպել է Ալմելոյի «Երևան» հաստատությունը: Այս միջոցառման ծրագիրը պարունակում է դասախոսություն Հրանտ Դինքի կենսագրության և նրա նշանակության մասին, որտեղ հատուկ ուշադրություն կդարձվի հույժ կասկածելի դատավարության ընթացքին, որն արդեն իսկ վեց տարի է ինչ ընթանում է:

Հաջորդ օրը, հունվարի 20-ին, Ալմելոյում տեղի կունենա Հրանտ Դինքին նվիրված տարեկան ֆուտբոլի մրցաշարը, որտեղ տարբեր վայրերի հայ երիտասարդական խմբեր կմրցեն միմյանց դեմ:

Հոլանդահայ Ֆեդերացիան դիմելու է հոլանդական խորհրդարանին և կառավարությանը վերջերս Թուրքիայում տեղի ունեցած հայերի սպանությունների հարցով:


This mail comes to you within the framework of activities by Abovian Armenian Cultural Association (www.abovian.nl) in The Hague. If you are not interested in receiving our mail please let us know and you will be removed from our list. If you know other people who might be interested in receiving our mail, please send us their e-mail address. Please send your reactions to: info@abovian.nl.