?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Երբ Հրանտ Դինքի մահվան տարելիցի նախօրյակին հայ մամուլի միջոցներին տեղյակ պահեցինք այդ կապակցությամբ Նիդերլանդներում տեղի ունեցող միջոցառումների մասին լուրը'( կարդալ այստեղ), մի հարցադրում ստացանք Իրանի «ՀԱՄԱՅՆՔ» կայք էջի պատասխանատու, դոկտոր, պարոն Ռուբիկ Սարդարյանից:Մեր կոլեգան գրել է. «Մեզ հետաքրքրում  է իմանալ թե արդյո՞ք դուք ընդունում եք Հրանդ Դինքի տեսակետները Հայոց Ցեղասպանության և Հայ Դատի կապակցությամբ»-Այնուհետև պարզաբանել է.«Ինձ հետաքրքրում է թե արդյոք Հրանդ Դինքին միայն որպես զոհված հերոս կամ հայրենասեր եք ընդունում, թե ընդունում եք նաև նրա մոտեցումները»:Հարցը շատ հետաքրքիր, արդիական ու կարևոր համարելով  վերհասցեագրեցինք  Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանին և Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյանին: Ստորև ներկայացնում ենք  պատասխանները:

Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյան

                     

Հրանտ Դինքը պատկանում է այն հայ մտավորականների թվին, ովքեր ապրել են Թուրքիայում և մշտապես հալածվել են թուրք ազգայնականների կողմից, հաճախ հարկադրված լինելով գտնվել ոստիկանական բաժանմունքներում՝ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետին հակադրվելու համար: Դինքը վեր էր բարձրացնում հարցեր, որոնք վերաբերվում էին Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրներին և տալիս այդ հարցերի բարելավման ու ժողովրդավարական դարձնելու իր տեսակետները:

Հրանտ Դինքը դարձավ մեր ժամանակի մեծ նահատակը՝ հայ ժողովրդի դեմ կատարած ամենադաժան և մեծագույն ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ անտարբերության և լռության պատնեշը քանդելու, Թուրքիայում արդարության և խոսքի ազատության համար տարած իր պայքարող գաղափարների գործընթացում:

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) նախագահ պարոն Մաթո Հախվերդյան

                                                                                                                                             

                                Սիրելի «Նիդերլանդական Օրագիր»

Ես Հրանտին հանդիպել եմ ընդամենը մի քանի անգամ: Առաջին անգամը Երևանում էր` Հայրենիք-Սփյուռք համաժողովի ժամանակ: Այնտեղ նա ասաց. «ես սփյուռքահայ չեմ, ես բուն Հայաստանից եմ»: Դա արդեն շատ բան է ասում նրա մասին: Վերջին անգամը Հաագայում էր` 2006-ի նոյեմբերին: Նրա հետ հարցազրույց կատարեցինք (ես և Ինգան-Մ.Հախվերդյանի կինը-ծանոթ.«Նիդ. օրագրի»), սակայն ցավոք սրտի ձայնագրությունը խախտվել էր և հնարավոր չեղավ վերականգնել: Ինչ վերաբերում է նրա տեսակետներին, հապա նա համոզված էր, որ ցեղասպանության հարցի մասին պայքարը պետք է տանել Թուրքիայում, այնտեղ պետք է աշխատել և վերջիվերջո դա Թուրքիան և թուրք ժողովուրդն է, որ պետք է ընդունի կատարվածը և հաշտության ձեռք մեկնի հայերին: Նրա տեսակետն էր, որ հայերին արմատախիլ են արել, կտրել իրենց արմատներից, դա է ցեղասպանության կարևոր մասը: Նա ասում էր, նույնիսկ եթե հայերին ոսկե ինքնաթիռով տեղահան անեին, դա կլիներ ցեղասպանություն, քանի որ նրաց կտրում են իրենց արմատներից: Նա համոզված էր, որ ցեղասպանությունից փրկված հայերը Թուրքիայում դեռ կապված են ինենց արմատներին և չպետք է անտեսել այդ պոտենցիալը: Իհարկե նա դեմ է եղել Եվրոպայի կեղծ հայտարարություններին, փորձել է բացատրել Թուրքիայի վիճակը նրանց ովքեր ամպագոռգոռ ճառերով հանդես են գալիս որպես հայ դատի պաշտպաններ, սակայն բոլորովին տեղյակ չեն Թուրքիայում տեղի ունեցող փոփոխություններին և այնտեղ բնակվող հայերի խնդիրներին: Սա համառոտ նրա տեսակետների մասին: Նա գիտակցում էր իրեն սպառնացող վտանգը, սակայն պատրաստ չէր լքելու պայքարի դաշտը` իր պապերի բնօրրան` Արևմտահայաստանը: Նրա մասին կարելի է կրկնել Think different գովազդի տեսակետը, որն անգլերենով այսպես է` Here’s to the crazy ones. The misfits. The rebels. The troublemakers. The round pegs in the square holes. The ones who see things differently. They’re not fond of rules. And they have no respect for the status quo. You can quote them, disagree with them, glorify or vilify them. But the only thing you can’t do is ignore them. Because they change things...




Մեր կողմից- համամիտ ենք հարգարժան Մարտուն Էլբակյանի և Մաթո Հախվերդյանի տեսակետներին :Ի վերջո բոլորս ենք ընդունում և կիսում Հրանտ Դինքի անհանգստությունները Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Հրանտ Դինքը հատուկ առաքելություն ուներ: Նա կարծես պետք է գար, իր ասելիքն ասեր և Հիսուսի  պես նահատակվեր:Հրանտ-մտավորականը, նաև, որպես Թուրքիայի քաղաքացի հիշեցնում էր այդ տարածքում ապրող մարդկանց,որ սա հայի բնօրօրանն է ու պետք չէ ջնջել, ուրանալ անցյալը, այլ ճանաչել այն ու խաղաղությամբ քայլել առաջ: Նրա անձի մեջ խտացած էր  իմաստությունն ու խիղճը, արդարության նկատմամբ վճիտ ու պարզ հավատքը...

Կար գործիչ, որն այրվում էր ազգային ցավոտ խնդիրների լուծման տենչով: Նրա մահը միայն արագացրեց մասաներին փոխանցելու նրա մտահոգությունները: Հրանտ Դինքի  տեսակետները,  Հայոց Ցեղասպանության և ընդհանրապես Հայկական հարցերին լուծում տալու կապակցությամբ,  նրա մահից հետո ահագնացավ,նոր թափով վեր խոյացավ մեղսագործ Թուրքիայի  երկնակամարում: Մենք եկանք այն եզրակացության, որ իր կենդանության օրոք ավելին անել Հրանտ Դինքը չէր կարող: Թուրքիայի պես երկրում նա նուրբ  խնդիր բարձրաձայնեց, որն արժեցավ կյանքի գին:Այդ հարցն այսպիսին էր. «Թուրքիայում բազմաթիվ հայեր են ապրել, ի վերջո այսօր որտեղ ե՞ն նրանք»:

Այսօր ավելի հզոր է  մեզանից ֆիզիկապես հեռացած Հրանտի ոգին, շատերը այդ թվում ցեղասպանության մասին  բազմաթիվ անտեղյակ խաղաղասեր թուրքեր սկսեցին այդ մասին խորհել,խորհել ու ընկզվել բարձրաձայն:

Միգուցե կգա՞ օրը , որ Թուրքիան կապաշխարհի իր մեղքը Հրանտի ու մեկուկես միլիոն անմեղ զոհերի առջև:

Երևի:

ՀՐԱՆՏ ԴԻՆՔ աստվածային երևույթի մասին ընթերցողը կարող է հասկանալ ու ամբողջական պատկերացում կազմել' կարդալով նրա իսկ գրած երկրային կյանքի վերջին հոդվածը. «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» վերնագրով:

Այդ ոգին այսօր այլևս ընկճված չէ, այն ճախրում է ճերմակ աղավնու տեսքով' խաղաղություն քարոզելով:

Hay Azian

«Նիդերլանդական Օրագիր»