?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Ասում են թե Էպոսագետ Վարդան Սեդրակյանը գործարքի մեջ է մտել Մսրա Մելիքի հետ , հարված հասցնելով սեփական ազգային ինքնորոշմանը: Ձենով Օհանը կորցնելով ձայնային ունակությունը շոկի մեջ է:Սանասարն ու Բաղդասարը շվարել են, իսկ Քուռիկ ջալալին էլ հրաժարվել է էպոսագետին ծառայություն մատուցելուց:Տեսնես սրա վերջն ի՞նչ է լինելու:

ՈՒնենալու ենք Վիրտուալ  Հայաստան:

Ասում են թե Հրանտ Բագրատյանը իր 100 քայլ ծրագրով պայքարելու է մինչև վերջ:

Հայոց Ազգային Կոնգրեսի ներկա և երևի նախկին անդամը , որոշել է նախագահ ընտրվելու դեպքում  ամեն տարի  իրականացնել իր ազատարար ծրագրի 1 քայլը:

100 տարվա մեջ գյուղացին հողի հետ մեկտեղ կունենան կոպերացիա:

ՈՒնենալու ենք հարուստ գյուղացիներով Հայաստան:

Ասում են թե Րաֆֆի Հովհաննիսյանը փոխելու է Հայաստանը իր 5 քայլ ծրագրով:

Ծրագրի էությունը հետևյալն է. 5 քայլ ես կատարում, ապա ձեռքով բարևում հայրենակցիդ,հետո նորից 5 քայլ... այդպես շարունակ:Ձեռքսեղման շփումից ստացված էներգիայի ու ջերմության պաշարը լավ ժառանգություն է մեր  ժողովրդին պայծառ ապագա կերտելու համար:

ՈՒնենալու ենք մեր հայրերի ու պապերի Հայաստանը:

Ասում են թե Պարույր Հայրիկյանը հատուկ քաղբանտարկյալ  է դարձել քաղաքականությամբ զբաղվելու համար:Հատուկ կրակել են նրա վրա, որ ինքնորոշվի հետագա անելիքների շուրջ: Նախագահ դառնալու դեպքում Հայրիկյանը  Աստծո միջնորդությամբ ներելու է բոլոր հանցագործների մեղքերը:

ՈՒնենալու ենք Հայաստան առանց բանտերի:

Ասում են թե Անդրեաս Ղուկասյանը նախագահ է ուզում դառնալ, որ ժողովուրդը համոզվի, որ էս աշխարհում սոված նախագահ էլ կա:Մնում է մեկ մարդու պես բոլորը ընտրեն նրան:

ՈՒնենալու ենք սովածների ոչ շինծու Հայաստան:

Ասում են թե Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը իրենց թեկնածությունը առաջադրել են չառաչադրելու համար, իսկ Սերժ Սարգսյանը ' առաջադրելու:

ՈՒրեմն ' Յառաջ Հայաստան:

Վան Ազիան
«Նիդերլանդական
Օրագիր»