?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Լուսանկարում Ա.Մանուկյանը:

Հավանաբար հայ երաժշտասերները հիշում են Անահիտ Մանուկյան անունով երգչուհուն, ով անսպասելիորեն տարիներ առաջ թողել է Հայաստանը և ասում են  բնակության է մեկնել Նիդերլանդներ: Մինչ օրս նրա հայաստանյան գործընկերները, շոու բիզնեսի ներկայացուցիչները կարոտով ու ափսոսանքով են հիշում նրան: Վառ ապացույցներից մեկը youtube-ում տեղադրված և ձեզ ներկայացվող այս տեսաերիզն է:

Անահիտ Մանուկյանի մասին այսօր  թարմ տեղեկություն հայտնեց երգիչ Արթուր Իսպիրյանը ' «Կենտրոն» հեռուստաընկերության Անժելա Թովմասյանի հեղինակած «հայելու առաջ» ծրագրում : Ա.Իսպիրյանը հաստատեց, որ իրեն զանգահարել է երգչուհի Անահիտ Մանուկյանը և զրուցել իր հետ, հայտնել, որ Նիդերլանդներում զբաղվում է սիրած գործով և երգում է տեղի ակումբներից մեկում:

Իհարկե պատեհ առիթի և երգչուհու ցանկության դեպքում«Նիդերլանդական օրագիր»-ը պատրաստ է հանդիպել և զրուցել նրա հետ , լրացուցիչ տեղեկություններ հաղորդել նրա արվեսի երկրպագուներին: