?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները. Սերժ Սարգսյանը վերընտրվեց ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրության վերջնական արդյունքները: Երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Սերժ Սարգսյանը` ստանալով ընտրողների 58,64 տոկոսի քվեն: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ.

Սերժ Սարգսյան՝ 861 հազար 373 (58,64%)

Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539 հազար 693 (36,74)

Հրանտ Բագրատյան՝ 31 հազար 643 (2,15)

Պարույր Հայրիկյան՝ 18 հազար 96 (1,23%)

Անդրիաս Ղուկասյան՝ 8 հազար 329 (0,57%)

Վարդան Սեդրակյան՝ 6 հազար 210 (0,42%)

Արման Մելիքյան՝ 3 հազար 520 (0,24%):

Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը 666 է, ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը` 14 293, հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը` 503, ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը` 1 722, ստացիոնար բուժհաստատության ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը` 1 628, ձերբակալված անձանց պահելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը` 3, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը` 228: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը` 1 519 645, անճշտությունների գումարային չափը` 743, անվավեր քվեաթերթիկների թիվը` 50 992: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 2 մլն 509 հազար 434 քաղաքացի: Մասնակցել է 1 մլն 521 հազար 489 մարդ կամ մասնակիցների 60,18%-ը:

Արձանագրությունը ստորագրեցին ԿԸՀ բոլոր անդամները: