?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

03 մարտի, 2013

ԲՐՈՒՅՍԵԼ-Այսօր` մարտի 3-ին, Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը պատարագ է մատուցել` ի հիշատակ սումգայիթյան նահատակների: Պատարագին ներկա են եղել Բելգիայում, Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում հավատարմագրված հայ դիվիանագիտական կորպուսի անդամներ, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է news.am–ը։

Ավելի վաղ` փետրվարի 27-ին, Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու «Հայասա,, հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ակցիային հաջորդել էր ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին, զետեղել էին ծաղկեպսակներ: Այնուհետև տեղի էր ունեցել ոգեկոչման արարողություն, որին հաջորդել էր Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը:

Orer.eu