?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մոլորակի հայ միլիարդատերեր Սամվել Կարապետյանը,Քըրք Քըրքորյանը,Դանիլ Խաչատուրովը,Սերգեյ և Նիկոլայ Սարկիսով եղբայրները:

ֆոտոկոլաժը' Նիդ.օրագրի


Քըրք Քըրքորյանը իր կարողությունների չափով երկար տարիների անվիճելի առաջատար լինելուց հետո իր տեղը զիջել է Հայաստանում ծնված Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալած Սամվել Կարապետյանին։ Forbes–ը նրա կարողությունները գնահատել է 3,8մլրդ դոլար: Ընդորում նա 1 տարվա ընթացքում իր կարողությունը ավելացրել է 2.2 մլրդ դոլարով։ Սա գերազանցում է Հայաստանի 1 տարվա բյուջեն 1,3 միլիարդով, որը կազմում է 2,5 մլրդ. «Տաշիր գրուպ» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի բիզնեսի գործունեությունը անշարժ գույքի ոլորտն է որի մեջ մտնում են 24 առևտրային, 7 բիզնես կենտրոններ և 7 հյուրանոց, որոնք սփռված են Ռուսաստանի 25 շրջաններում նաև Մոսկվայում:

Մյուս հայ միլիարդատերը Դանիլ Խաչատուրովն է, որը տիրացել է ռուսական ապահովագրական հսկաներից մեկի՝ «Ռոսգոսստրախի» հիմնական բաժնեմասերին:
Նրա կարողությունները Forbes–ը, գնահատել է 2.4 մլրդ:

Միլիարդատեր եղբայրներ 53–ամյա Սերգեյ և 44–ամյա Նիկոլայ Սարկիսովներն ունեն յուրաքանչյուրը' 1,35մլրդ դոլար: Նրանց եկամտի աղբյուրը ապահովագրական ոլորտն է '«Ռեսո Գարանտիա» ընկերությունը:
Կգա՞ այնպիսի ժամանակ , երբ Նիդերլանդների գործարար հայերից մեկմումեկի անունը հայտնվի Forbes-ի ցուցակում, այդ մասին առաժմ կարելի է միայն երազել: