?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մարտի 21-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվող այցն է Նիդերլանդներ: Այս երկրների երկողմ առևտրի ծավալը կազմում է 5,5 միլիարդ դոլարից ավելի,իսկ վերջին 10 տարվա ապրանքաշրջանառությունը եռապատկվել է:Հոլանդիան համարվում է Թուրքիայում ամենաշատ ներդրում ունեցող երկրներից մեկը:Պաշտոնական մեկօրյա այցի շրջանակներում Էրդողանը կլինի Ռոտերդամի իսլամական համալսարանում, վարչապետ Մարկ Ռութի հետ համայցով կլինի թագուհի Բեատրիքսի մոտ, նաև հանդիպում կունենա գործարարների հետ:Պաշտոնական այս արարողակարգերի հետևում թաքնված է Թուրքիայի վարչապետի այցի գլխավոր և իրական նպատակը, որ այսօր դարձել են Հոլանդական գրեթե բոլոր ինֆորմացիայի միջոցների տաք քննարկման առարկան:
Չնայած այս երկրի հետ ունեցած Թուրքիայի արդեն 401-ամյա դիվանագիտական կապերին և տարեց տարի արձանագրվող տնտեսական հաջող հարաբերություններին, այցը կարող է չստացվել, եթե Թուրքիայի վարչապետը բարձրացնի հոլանդական, մասնավորապես քրիստոնեական ընտանիքներում որդեգրված թուրք երեխաների հարցը: Նիդերլանդներում բնակվող միլիոնավոր թուրքեր դեմ են, որ թուրք երեխաներն ունենան հոլանդացի քրիստոնյա կամ համասեռամոլ խնամակալներ ու այս փաստի դեմ բողոք ալիք են բարձրացրել:Այսպիսով Նիդերլանդներ այցի ընթացքում թուրք վարչապետը փորձելու է ցույց տալ, ապացուցել, որ անտարբեր չէ, Թուրքիայից դուրս բնակվող իր հայրենակիցների արտահայտած կարծիքներին և թուրք երեխաների ճակատագրին:
Իսկ սա արդեն դուր չի գալիս նիդերլանդների պաշտոնական, հասարակական շրջանակներին,մամուլին:Որքան մոտենում է այցի օրն ու ժամը , այնքան կոշտ ու չոր քննադատություններ են հնչում Էրդողանի, այսպես ասած նախաձեռնությանը:
Նիդերլանդների opiniestukken.nl կայքը անրադառնալով է Թուրքիայում ապրող քուրդ երեխաների թշվառ ու խայտառակ վիճակին, դա վերագրում Է հենց Էրդողանի վարած քաղաքականությանը: Հարյուրավոր երեխաներ բանտերում են հայտնվել այն բանի համար, երբ ոստիկաները պրովոկացիոն նպատակներով քրդական գյուղեր են մտել, իսկ երեխաները փայտի կտորներ ու մանր քարեր են շպրտել նրանց հետևից:Ամենավատը սակայն երեխաների հետ վարվում են բանտերում:Մեկ անգամ չէ, որ արձանագրվել են դաժան ոտնձգություններ ու բռնաբարություններ անչափահասների նկատմամբ, այն դեպքում, երբ այս երեխաները տարիքային սահմանափակման հետևանքով իրենց ծնողների կողքին պիտի լինեին:Անրադառնալով Էրդողանի Նիդերլանդներ սպասվող այցին հոդվածի հեղինակ Մերիկ Եսին այսպիսի հարցաշարով է եզրափակում նյութը.-«Վարչապետն անհանգստացած է բոլոր երեխաների ճակատագրով անկախ ազգային պատկանելիությունի՞ց, թե մտածում է միայն թուրք երեխաների մասին:Հապա քուրդ երեխաները՞,թե այս դեպքում նա լեսբուհի դայակներից ավելի գերադասում է երեխաներին վստահել պեդոֆիլ շեղվացք ունեցող թուրք բանտապահներին»:

Նիդերլանդների վարչապետի տեղակալ, սոցիալական ապահովության նախարար Լոդվայկ Ասչերը լրիվ անհիմն է համարում այս հարցի շուրջ թուրքիայի միջամտությունը:Արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսն էլ ասել է , որ կառավարությունը Էրդողանին մանրամասը կարող է բացատրել որդեգրման օրենքները:
Մեկ այլ' nu.nl. կայքը, մտահոգություն է հայտնում, թե կարո՞ղ է Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնախմբը հնարավոր այց կազմակերպի լեզբի ընտանիքում որդեգրված Յունուս անունով մի թուրք տղայի,ում խնամակալները թուրքական սպառնալիքների ու անհանդուրժողականության հետևանքով հանգիստ չեն կարողանում ապրել իրենցիսկ երկրում' Դեն Հաագայի իրենց տանը :
Մինչդեռ մարդու իրավունքների հարցերով ևրոպական խորհրդարանում Թուրքիայի հարցով արդեն ընդանում են խորհրդածություններ, ինչպես նաև բանակցություններ Թուրքիայի ԵՄ-ի անդամակցության ,նաև Հայոց Ցեղասպանություն հարցի շուրջ:

nu.nl-ը նկատի առնելով Էրդողանին հարց է տալիս և պատասխանում.- "Ո՞վ է այս մարդն իրականում, և մենք նրան համարում ենք դաշնակի՞ց: Էրդողանը ժողովրդավար չէ:Նա տիտանական ջանքերով իսլամիստ է: Միշտ սափրված, գեղեցիկ կոստյում կրող արևմտյան խորհրդանիշ ցուցադրող այս մարդը հակառակ ուղղությամբ է քայլում, դեռ Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ արտահայտվել է այսպես. "ժողովրդավարությունը նման է գնացքի, հասաք կանգառին պետք է իջնեք»:
dagelijksestandaard.nl կայքն Էրդողանի մասին ավելի հակիրճ է արտահայտվել.-
"Էրդողան ինչ ես դու անում, ավելի շուտ մնա տանը":Նույնպես անթույլատրելի համարելով թուրքիայի "ներխուժումը" հոլանդացիների ներքին գործերին:

«Նիդերլանդական Օրագիր»