?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Դեն Հաագ.21.03.2013. ժ.26:27(«Նիդերլանդական օրագիր»)

Այս պահին շարունակվում է Թուրքիայի վարչապետ Էրդողանի պաշտոնական այցը Նիդերլանդներ: Թեև այցը նախատեսված էր այսօր ' հինգշաբթի առավոտյան Թուրքիայի վարչապետը Դանիայից Ամստերդամ ժամանեց երեկ' չորեքշաբթի երեկոյան և ինչպես պարզվեց վատառողջ վիճակում: Այցի ծրագրի մանրամասների մասին արդեն «Նիդերլանդական օրագիրը» հայտնել է իր ընթերցողներին:

Ասենք, որ նրա այցը  Ռոտերդամի իսլամի համալսարան, երևի ստեղծված լարվածության պատճառով հանվել է այցի օրակարգից:Այս քաղաքում ապրող բազմաթիվ թուրքեր պատրաստվում էին վարչապետի այցին համընթաց բողոքի ակցիա կազմակերպել հոլանդական քրիստոնյա և սեռական տարբեր կողմնորոշումներ ունեցող ընտանիքներում որդեգրված թուրք երեխաներին խնամքի հանձնելու համար:Ըստ նիդերլանդական աղբյուրների թուրք վարչապետը բարձրացնելու էր այս հարցը, որն էլ միանշանակորեն այստեղ ընդունվել է Նիդերլանդների ներքին հարցերին խառնվելու խնդիր:Վարչապետ Էրդողանի վատառողջ լինելու պատճառով տեղի չի ունեցել նրա այցելությունը հանրահայտ Keukenhof կակաչների այգի, որի տարեկան այցելությունների թիվը հասնում է մինչև մեկ միլիոնի:

Դեն Հաագում բազմաթիվ անձիք բողոքի ակցիա  կազմակերպեցին  Թուրքիայի վարչապետի ու նրա վարած քաղաքականության դեմ:

Մասնակցում էին 4 կազմակերպություններ, որոնց թվում հրեական փաստագրության և ինֆորմացիայի  (CIDI) կենտրոնի երիտասարդական թևը (CiJO), Նիդերլանդների Միասնության Դեմոկրատական Հարթակ,, կազմակերպությունը : Նրանք մեղադրանք    հնչեցրեցին Էրդողանի վերջերս արած անհարիր հայտարարությունների առիթով, թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների բազմաթիվ ոտնահարումների, հայկական ցեղասպանության ճանաչման հարցի ու ևրոպական արժեքների նկատմամբ անհարգալի վերաբերմունքի դեմ:Բողոքի ակցիային մասնակցում էին մի խումբ քրդեր և հայեր:

Հիշեցնենք, որ թագուհի Բեատրիքսին հանդիպելուց հետո Թուրքիայի վարչապետը բանակցություններ է ունեցել վարչապետ Ռութի, խորհրդարանի անդամների և ձեռներեցների հետ:

Բանակցությունների  և մյուս մանրամասների մասին  կառավարական աղբյուրներն առայժ այլ բան չեն հաղորդում:

Hay Azian