?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

           

Herdenking 98 jaar
Armeense Genocide

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 98-ԱՄՅԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ

Ա. Ոգեկոչման համերգ Հաագայում

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը պատիվ ունի ձեզ հրավիրելու ներկա գտնվել Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման համերգին:

Համերգի ծրագիրը ներառում է երաժշտություն, պար և ողջույնի խոսքեր: Ելույթ կունենան ՀՀ դեսպան Նորին Գերազանցություն տիկին Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական Միություն խմբակցության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդը, Հոլանդիայի խորհրդարանի Բարեփոխված Քաղաքական կուսակցության խմբակցության ղեկավար Կեես վան դեր Ստայը, Իսրայելի մասին տեղեկատվության և վավերագրության Կենտրոնի տնօրեն տիկին Եսթեր Վուտը, Հոլանդիայի խորհրդարանի Քրիստոնեական Միություն խմբակցության նախկին ղեկավար Լեեն վան Դեյկեն, դերասան, գրող և թարգմանիչ Սեթ Գայկեման, հայ կազմակերպությունների ներկայացուցիչները: Հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ կկատարի Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» հայերենով: Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ կներկայացնի «Քարավան» և «Եղեռն» պարերը:

Թվական` Ուրբաթ, 19 ապրիլի 2013
Ժամը` 20.00-ին (եկեղեցու դռները բաց են ժամը 19.15-ից)
Վայրը` Հաագայի Մեննոնական եկեղեցի (http://www.denhaag.nl/en/residents/to/Mennonite-Church.htm)
Հասցեն` Paleisstraat 8 – Հաագա (թագավորական պալատի փողոցում)

Մուտքն ազատ է: Միջոցառման հաջող կազմակերպման համար խնդրում ենք տեղերն ապահովել ուղարկելով էլ. նամակ` info@faon.nl հասցեով:

Մեքենաների կայանելու հարմարությունների և հանրային տրանսպորտի մասին տեղեկությունները հոլանդերենով ամփոփված են ‘Stichting Cultureel Beheer’ կայքէջում:
Ուշադրություն` այդ կայքէջում նշված «Parkstraatgarage-ի ելքի տոմսերը զեղջ գներով» կետն ուժի մեջ չի:

Բ. Ոգեկոչում Ասենում
Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին

Միջոցառումը կազմակերպել է` Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի «Արմենիա» հաստատության համագործակցությամբ

Թվական` Չորեքշաբթի, 24 ապրիլի 2013
Ժամը` 13-ին
Վայրը` Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատուն
Հասցեն` Boskamp 5 – 9405 NN Assen
Ծրագիր` Ծաղկեպսակների տեղադրում Մեծ Եղեռնի հուշարձանին, ոգեկոչման արարողություն, որին կհաջորդի հանդիպում գերեզմանատան սրահում` գեղարվեստական ելույթներով և ճառերով:

Ավտոբուս` Հաագայից կարելի է Ասեն գնալ ավտոբուսով: Ավտոբուսը կմեկնի ժամը 9-ին Աբովյան միության կենտրոնից, հասցեն` Weesperstraat 91 – 2574 VS Den Haag
Խնդրում ենք ժամանակին դիմել info@faon.nl էլ. փոստի միջոցով: