?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հարգելի հայրենակիցներ,Գլաձորի անդամներ.

Շաբաթ օրը մայիսի 11-ին' Նիդերլանդների Գլաձոր հայ ուսանողական միությունը կազմակերպում է հայ մշակութային միջոցառում' «Փոքրիկ Հայաստան» վերնագրով: Սիրով հրավիրում ենք բոլորին' առանց տարիքի սահմանափակման, մասնակցել այս միջոցառմանը:
Այս մշակութային միջոցառումով  Գլաձորը կամենում է Հոլանդիայում ապրող հայերին հնարավորություն տալ ծանոթանալու և ճանաչելու սեփական մշակույթը, շատ նոր բաներ հայտնաբերելու և ստանալու բազմաթիվ տեղեկություններ: Այնպիսով Գլաձոր հայ ուսանողական միությունը կամենում է մի փոքրիկ ներդրում ունենալ դարավոր հայկական մշակույթի ճանաչման և պահպանման հարցում: Միջոցառումը խրախուսելի է հատկապես այն երիտասարդների համար, ովքեր ծնվել,մեծացել են Հոլանդիայում : Հաճելի, խրախուսելի և ուսանելի է նման մշակութային միջոցառումներին  նաև   բոլոր նրանց մասնակցությունը, ովքեր քաջատեղյակ են հայ մշակույթին: Սա մի հնարավորություն է վերստին զգալու և վերապրելու հայ մշակույթի կենսունակ շունչը: Համեցեք և վայելեք օրվա  յուրահատուկ մշակութային հագեցված ծրագրով:
Կներկայացվեն հայ մշակույթի տարբեր բնագավառներ: Այսպիսով կլինեն հայկական կենդանի երաժշտություն, երգ, պար, պոեզիա և արվեստ: Բացի այդ, տարբեր բանախոսներ և պատվավոր հյուրեր դասախոսություններ կկարդան հայկական մշակույթի և պատմության մասին:
Ընդմիջման ընթացքում կտրվի անվճար սուրճ /թեյ և հայկական խմորեղեն:
Տեղեկություններ.
Մուտքը ժամը 12.30-ից:
Սկիզբ: ճիշտ ժամը 13:00-ին:
Ժամը 13.00-ից մինչև 18.00 ծրագրում'
* Հայերեն երգերի կատարումներ (հայտնի ավանդական երգեր):
* Հայկական կենդանի երաժշտություն (տարբեր երաժշտական գործիքներով):
* Հայկական գեղանկարչություն (Հայ արվեստագետի նկարների ցուցահանդես):
* Հայկական պար (գեղեցիկ խորեոգրաֆիա):
* Հայկական պոեզիա (բանաստեղծություններ):
* Տարբեր բանախոսներ ու պատվավոր հյուրեր դասախոսություններ կկարդան մշակույթի և պատմության մասին:
* Մի կարճ ֆիլմ հայկական մշակույթի մասին:
Կլինեն երկու ընդմիջման պահեր, որոնց ընթացքում կարող եք զրուցել մասնակիցների հետ, ըմբոշխնել սուրճ / թեյ և թխվածք , դիտել հայ գեղանկարչի ներկայացրած գեղեցիկ ստեղծագործությունները:
Համառոտակի.
Ամսաթիվ. շաբատ մայիսի 11-ին
Ժամը. 12:30-ից 18:00
Վայրը. Ֆորում
Հասցե. Kanaalweg 86, 3533 HG Utrecht
Մուտքը. Անդամների համար անվճար, ոչ անդամների համար € 5.
Նախորոք գրանցվելը ցանկալի է, գրեք մեզ info@asvgladzor.nl
Համեցե՛ք: Մինչ հանդիպու՛մ: