?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Շվեդիայի Մալմյո քաղաքը մայիսի 14-ից 18-ը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի 39 երկրների ներկայացուցիչներին:

                   

Շվեդիայի Մալմյո քաղաքը մայիսի 14-ից 18-ը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի 39 երկրների ներկայացուցիչներին, որոնց թվում է Հայաստանը: Մեր երկիրը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:Այս հեղինակավոր միջոցառմանը Հայաստանը մասնակցում է մեկ տարվա ընդմիջումից հետո, երբ բաց թողեց  Բաքվում անցյալ տարի կայացած միջոցառումը:Գոռ Սուջյանը «Դորիանս» ռոք խմբի հետ միասին կկատարի «Lonely Planet» գեղեցիկ երգը (Երաժշտության հեղինակ' անգլիացի աշխարհահռչակ կիթառահար Տոնի Այոմին, խոսքերը' Վարդան Զադոյանի): Գոռը ծնվել է 1987 թվականի հուլիսի 25-ին Երեւանում. ջազմեն Մկրտիչ Սուջյանի որդին է: 2011 թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին:Մեր  մասնակիցը ելույթ կունենա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին և հանդես կգա 11-րդ համարի ներքո:

Այնպես որ, հարգելի հայրենակիցներ,  այդ օրերին' մայիսի 16-ին և եզրափակիչ փուլին' 18-ին (հուսով ենք մեր մասնակիցը հանդես կգա այս փուլում) պատրաստ պահեք ձեր կապի միջոցները և քվեարկեք մեր մասնակցի օգտին:

Նիդերլանդական և բելգիական  հայ համայնքները («Նիդերլանդական Օրագիրը» հավատարիմ ընթերցողների բանակ ունի  նաև Բելգիայում)միշտ էլ ակտիվորեն են  մասնակցել «Եվրատեսիլ 2013» երգի  փառատոնում մեր  մասնակիցների  օգտին ձայներ  տալով: Արդյունքում միշտ էլ այս երկրները հայ  մասնակիցներին Եվրոպայում ամենաշատ  ձայներ ապահովողներն են:

Հուսով ենք «Եվրատեսիլ 2013»-ը' բացառություն չի լինի: Մեր այս տարվա մասնակիցը արժանի է դրան:

Բոլորս անհամբերությամբ  սպասում ենք Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը անցկացվող երգի փառատոնին:Սա ևս մեկ առիթ է հայի ու Հայաստանի անունը բարձր  պահելու  համաևրոպական հարթակում:

«Նիդերլանդական Օրագիր»