?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ABMDR Logo            

Նիդերլանդների Թագավորությունում  ՀՀ դեսպանությունը Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում մայիսի 12-ին, տեղի «Անի»  հայ համայնքի համագործակցությամբ կազմակերպել էր հանդիպում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամին գործադիր  տնօրեն Սևակ Ավագյանի հետ, ով Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին մանրամասը ներկայացրեց հիմնադրամի աշխատանքային գործունեության , նաև համագործակցության համար անհրաժեշտ պայմանները:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամը ստղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999թ. հունիսին, ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման խիստ անհրաժեշտության:Այն գործում է Հայաստանի առաջին տիկնոջ հովանու ներքո:2000թ. դեկտեմբերի 28-ին Երևանում բացվել է ռեեստրի լաբորատորիան: Ներկայումս այն իր տեսակի մեջ եզակին է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:  Ռեեստրում կատարվող հետազոտությունների շրջանակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին: 2006թ. լաբորատորիային տրվել է հավատարմագիր Եվրոպական Իմունագենետիկայի Ֆեդերացիայի կողմից: Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամը: Հիմնադրամի գործունեության 13 տարիների ընթացքում նրան անդամագրվել են ավելի քան 24000 դիմորդ, որոնցից մոտ 6500-ը սփյուռքից են:

Ինչպես «Նիդերլանդական Օրագրին» հայտնեց «Միացիալ Հայերը Հոլանդիայում» կազմակերպության ղեկավար Սվետա Աբրահամյանը  «ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստ» բարեգործական հիմնադրամին միացած երկրների թվում Նիդերլանդները դարձավ 18-րդը:Հիմնադրամին, որպես  դոնորներ կարող են միանալ նրանք, ովքեր հետաքրքրված են ոսկրածուծի  հայկական ռեեստրի  ազգօգուտ գործունեությամբ: Հոլանդիայում  միացած առաջին հայ կամավորների թվում էր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարներում.- Դրվագներ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում մայիսի 12-ին,«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» Բարեգործական Հիմնադրամին հետ  հայ համայնքի ունեցած հանդիպումից:

Լուսանկարները' Սվետա Աբրահամյանի