?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Արդեն այսօր 'մայիսի 14-ին, Շվեդիայի Մալմյո քաղաքում կմեկնարկի «Եվրատեսիլ 2013» թ. երգի մրցույթը ' 39 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց թվում Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում է «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը:Այս հեղինակավոր միջոցառմանը Հայաստանը մասնակցում է մեկ տարվա ընդմիջումից հետո, երբ բաց թողնվեց  Բաքվի անցյալ տարվա  միջոցառումը:Գոռ Սուջյանը «Դորիանս» ռոք խմբի հետ միասին կկատարի «Lonely Planet» երգը (Երաժշտության հեղինակ' անգլիացի աշխարհահռչակ կիթառահար Տոնի Այոմին, խոսքերը' Վարդան Զադոյանի): Թե ինչ որակի երգ ու երաժշտություն է մատուցելու մեր մասնակիցը ' թողնենք մասնագետներին: «Նիդերլանդական Օրագիրը» ինչպես նաև ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցներին հորդորել են  քվեարկել մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակիչի  և  18-ի եզրափակիչի ժամանակ քվեարկել մեր մասնակցի և երկրի օգտին, նմանօրինակ կոչով է հանդես եկել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Չգիտես ինչու ֆեյսբուկյան ու մամուլի որոշ հրապարակումներում կան անձիք, ովքեր դեմ են սփյուռքի նախարարի այս նախաձեռնությանը: ՈՒղակի անհասկանալի է  այս տիպի մարդկանց աշխարհաընկալումը: Տեղին ենք համարում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար Լևոն Մութաֆյանի մտահոգությունները:Այդ մասին  նա գրառել է ֆեյսբուկյան իր էջում, որն էլ զետեղում ենք ստորև.

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ                                                                                                                                                                                    :

Հրանուշ Հակոբյանը դիմել է Սփյուռքին` աջակցելու Գոռ Սուջյանին: Ու ֆեյսբուքում, այլ սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային մամուլում ոմանք վայնասուն են բարձրացրել, աղմուկ-աղաղակ գցել, ծիծաղելի համարել նախարարի նախաձեռնությունը... Շտապեմ առարկել իբր կրիտիկոսներին: Իսկ ի'նչ էր անելու Սփյուռքի նախարարը: Լռելու' էր ու չնկատելու' էր տալու ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ մեր երգչին աջակցելու խնդիրը... Եթե նա Սփյուռքի նախարարն է, ու Սփյուռքն էլ ոչ միակամ ու միատարր է, ի'նչ էր անելու նախարարը` գոնե մի խնդրի շուրջ բոլորին համախմբելու համար... Պատկերացնում եք, եթե նախարարը հայտարարություն-կոչով հանդես չգար: Այն ժամանակ էլ մահակներն առած` կվազեին նախարարություն, ակցիաներ կսարքեին, կպահանջեին նախարարի հրաժարականը, թե` եկեք ու տեսեք, որ նախարարն իր լծակները չի օգտագործում Գոռ Սուջյանին աջակցելու հարցում... Տարօրինակ ու զարմանալի ազգ ենք, տեսակ ենք...

Նախարարի, որն ի դեպ, իր գործառույթների շրջանակում է գործել, դեմ ելնելու փոխարեն, ելեք Հ1-ի ու Գոհար Գասպարյանի դեմ, այն բանի դեմ, որ այս անգամ էլ ,,Կյանքի խոսքի,, հրահանգները կատարելով, մրցույթ են ճանապարհել բառացիորեն վատ և որևէ հետաքրքրություն չառաջացնող երգ` անպայմանորեն Գոռ Սուջյանի կատարմամբ: Քննադատեք նրանց, ովքեր Հայաստանը շագրենի կաշվի նման նեղցացրել ու բերել-պառկեցրել են Հ1-ի ու Հայաստանի եվրատեսիլյան մաֆիայի նստատեղերի տակ ու գրպանների մեջ...Քննադատեք նրանց, ովքեր Երևանից դուրս չեն ուզում տեսնել բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների...

Ն.Օ-Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ են դուրս եկել 16 երկրներից 10-ը` Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:Այսօր երկրորդ կիսաեզրափակիչի օրն է «Դորիանս» խումբը ելույթ կունենա  Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը,  Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան ներկայացնող մասնակիցների թվում: Հայաստանին ՄԱՅԻՍԻ 18-ի եզրափակիչում տեսնելու համար հարկ է, որ այսօր հոլանդահայերը և բոլոր ևրոպաբնակ մեր հայրենակիցները քվեարկեն Գոռ Սուջյանի օգտին:

Այնպես, որ լիցքավորեք և պատրաստ պահեք հեռախոսները...

«Նիդերլանդական Օրագիր»