?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Պարուսույց` բալետի պարուհի Վիկտորյա Անանյանի մասնակցությամբ

Հոլանդահայ Աբովյան մշակութային միությունը  մայիսի 25-ին, շաբաթ օրը, ժամը 17-ին' Հաագայում 4-ից 20 տարեկան երեխաների և պատանիների համար կազմակերպել է դասական բալետի պարապմունք պարուսույց, տաղանդավոր հայ պարուհի, Ամստերդամի հոլանդական «Ազգային բալետ»-ի երկրորդ մենապարուհի, Վիկտորյա Անանյանի մասնակցությամբ: Պարապմունքները տեղի կունենան մշակութային կենտրոնի' Weesperstraat 91 հասցեում, մասնակիցների համար նախօրոք ցուցակագրումը պարտադիր է: Լրացուցիչ տեղեկությունների համար գրեք info@abovian.nl հասցեին , կամ զանգահարեք +31641124558 հեռախոսահամարով:Դիտողների  համար պարապմունքը բաց է  լինելու:


Վիկտորյա Անանյանը Ամստերդամի հոլանդական «Ազգային բալետ»-ի երկրորդ մենապարուհին է: Նա ծնվել է Երևանում: 2003-ին Վիկտորյան ավարտել է Պերմի պարարվեստի պետական ուսումնարանը: Ուսումն ավարտելուց հետո Վիկրորյան չորս տարի եղել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մենապարուհի, իսկ 2007 թվականից նա պարում է Ամստերդամի «Ազգային բալետի» կազմում, որտեղ 2010 թվականին նրան շնորհվեց երկրորդ մենապարուհի կոչումը: 2011-2012 համերգային սեզոնում Վիկտորյան եղել է Սան Ֆրանցիսկոյի բալետային խմբի մենապարուհի: