?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ



Անշուշտ, լուրջ մտահոգություններ և անհանգստություններ ունենք ,,Եվրատեսիլում,, մեր ունեցած արդյունքների առթիվ: Սակայն, ի վերջո, շատ վաղուց հարուստ մշակույթ ունեցող երկրները չեն կարևորում այդ մրցույթը, մասնակցում են ընդամենը մասնակցելու համար... Եթե Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում, վարձում լավագույն բեմադրիչներ ու PR-շիկներ, հասկանալի է, ինքնահաստատվելու կարիք ունի: Նույնը` մի շարք այլ երկրներ... Մաքրենք մեր ներքին դաշտը, դուրս նետենք հնոտիքը, բայց շատ լուրջ չմտածենք այս ամենի մասին: ,,Եվրատեսիլն,, ընդամենը թեթև, խորքային ոչինչ չունեցող շոու է: Մի բան էլ, ես վերջերս հրապարակավ խոսեցի այսպես կոչված եվրոպական արժեքների մասին... Եվրոպան միատարր չէ, այն ձևավորվել է բազմաթիվ դեռևս չկայացած, մշակութային թույլ հենարաններ ունեցող երկրներից, մի շարք երկրներում սկսել են քվեարկություններն անտեսվել բնիկների կողմից` այդ ,,հաճույքը,, թողնելով եկվորներին.... Այնպես որ, մտածենք, թե ինչպես աշխարհին մատուցենք Տիգրան Մանսուրյան, Աշոտ Զոհրաբյան, երիտասարդ կոմպոզիտորների այն սերնդին, որն արդեն ինքնատիպ քայլեր է անում: Մտածենք Եվրոպային զարմացնելու մեր կերպարվեստով և գրականությամբ... Թե չէ երեք րոպեանոց հաճույքի հաղթանակները ընդամենը քաղաքական ու շատ քիչ էլ մշակութային խաղեր են...

«Նիդերլանդական Օրագրի» կողմից-Լրիվ կիսելով հարգարժան Լևոն Մութաֆյանի կարծիքը Եվրատեսիլի մասին, բավարարվենք սրանով, առանց  դետալային  մանրամասնություններին անրադառնալու:Կարող ենք ավելացնել միայն, որ շատ լավ կատարումներ  մնացին ստվերում:Ինչպես  արդեն բոլորին է տեսանելի 50% ձայները տալիս է ժյուրին:Դուրս  է գալիս, որ  նրանք նախօրոք կանխորոշում են հաղթողին: Խաղադրույքային  գրասենյակներում, նախօրոք շոշափվում էր Դանիայի, ինչպես նաև ՈՒկրաինայի ու ազերի երգիչների անունները:Մի հատկանշական երևույթ էլ. Նիդերլանդները և  Բելգիան այլ երկրներում չունեն իրենց սփյուռքը,հետևաբար քվեարկողները: Արդեն նախանցյալ տարի խոսում էին, որ այս  երկրներն այլևս դադարեցնելու են իրենց մասնակցությունը:Այդ իսկ պատճառով կազմակերպիչները ,,ներքին,, շտկումներ մտցրեցին մրցույթի կազմակերպման մեջ: Պարզից էլ պարզ երևաց, որ եզրափակիչ անցնելու համար ժուրին մեր մասնակցին բավարար էր գնահատել, բայց արդեն եզրափակիչում հավանաբար նույնիսկ միավոր էլ չէր տվել, այդ պատճառով հեռախոսային քվեարկությունները ոչ ևս էին մեր մասնակցին վերջնական արդյունք ապահովելու համար: Մի հիշարժան դրույթ էլ, որ հիմնավոր է դարձնում պարոն Մութաֆյանի գնահատականները' Հունգարյայի 12 միավորը Ադրբեջանին: Համաձայնեք, որ սա արդեն նավթային հոտով քաղաքական խաղ է:Ինչ վերաբերվում է մեր կանխատեսմանը' Նիդերլանդները  թե Ռումինիան ավելի ձայներ կտան մեր մասնակցին, պարզվեց , որ  թեև համայնքների  ջանքերին, այդպես էլ այս երկրներից միավորներ չունեցանք , որից էլ պարզվում է, որ ժուրիից էլ միավոր չենք ունեցել:

Այնպես, որ  թեթև  տարեք և  առողջ եղեք , անմասն րոպեանոց հաճույքներից....Ոչ մեկը կարծիքը չի փոխի, որ Դորիանսը լավ խումբ է:

Հ.Գ- Երբ նյութն արդեն պատրաստ էր,լսեցինք  բազմաթիվ դժգոհություններ  SMS քվեարկությունների հետ կապված, որոնք ուղակի տեղ չեն հասել:Դրանում ոչ միայն մենք  էինք համոզվել, այլև մեզ հայտնեցին տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները: