?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

 


Լուսանկարներում' Ռոբերտ Հովհաննիսյանը: Դրվագներ Willem II / RKC  մարզադպրոցի հավաքականի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած մարզումներից:Ներքևի տեսաերիզում' պահ թիմերի հանդիպումից, Ռոբերտի փոխանցումից հետո Zeeuws Vlams-ը  խփեց  առաջին գոլը:

Լուսանկարները' Նիդ.Օրագրի

Մարզադաշտում ֆուտբոլային խաղից առաջ շիկահեր տղաների մեջ իր շարժուձևով աչքի էր ընկնում 10 համարի մարզազգեստը կրող սևահեր տղան:Մինչև 16 տարեկանների West Zeeuws

Vlams տարածքային Թիմի հավաքականը, պատրաստվում էր ընկերական հանդիպում ունենալ բավական ուժեղ Willem II / RKC Թիլբուրգի տարածքային ակադեմիայի սաների հետ: Նրանք

լավագույններից են  Նիդերլանդներում և ճանաչվել են բավական հայտնի  Rinus Michels-ի մրցանակաբաշխության 2011թ. - ի հաղթողներ: Նման մակարդակի թիմին,որոնք վարպեր թիմերի

կադրային մատակարարն են, հեշտ չէ դիմադրել, իսկ դիմակայողներից մեկը , հենց քիչ առաջ մեր նկարագրած սևաչյա հայրենակիցը' 14-ամյա Ռոբերտ Հովհաննիսյանն է (Hovanissian): Խաղն

սկսելուց առաջ թիմերը շտապեցին հանդերձարան, պատրաստվելու խաղին: Մեզ հաջողվեց լուսանկարել այն պահը, երբ Vlams-ի մարզիչը'Սիլվան Դինգեմանսեն, մարդ, որը սեփական

միջոցներով ֆինանսավորում է սպորտաձևի զարգացմանը ,  ցուցումներ էր տալիս իր նոր կազմավորած «Vlams»-ի հավաքականի սաներին, որոնք հավաքագրվել են տարածքի սիրողական

թիմերից: Մարզիչին օգնում են նրա ևս 2 գործընկերները:

Քիչ հետո  սկսվում է խաղը և  Zeeuws Vlams-ի թիմը, որտեղ ընդգրկված է նաև Ռոբերտը , կարողանում է արժանիորեն պայքարել  մարզադպրոցի 2 թիմերից բաղկացած հավաքականի դեմ:

Ավելին' Ռոբերտի գեղեցիկ փոխանցումից հետո նրա թիմին հաջողվում է առաջ ընկնել հաշվի մեջ և այն պահպանել հանդիպման գրեթե վերջին րոպեները: Հյուրերին երկար ջանքերից հետո

հաջողվում է խփել  պատասխան "հեղինակության" գոլը և մրցամարտն ավարտել 1-1 հաշվով: Բացի հաշվենկատ փոխանցումներից Ռոբերտը իրեն հիանալի դրսևորեց հարձակման աջ եզրում,

առանց գնդակի տեղաշարժերով նպաստավոր դիրքեր ստեղծելով իր թիմակիցների համար:

Հանդիպումից անմիջապես հետո չկարողացանք զրուցել պատանի մարզիկի հետ: Մեկ օր պահանջվեց մինչև Ռոբերտ Հովհաննիսյանն իր հագեցված գրաֆիկից մեզ ժամանակ հատկացներ:

Եկավ ընկերոջ' Դավիթ Հովհաննիսյանի հետ, վերջինս, ինչպես նաև նրա եղբայրը' Հովհաննեսը միակն են, ովքեր ընդգրկված են տեղի Օսթբուրխ  քաղաքի համանուն թիմի' ( SV Oostburg)

տարբեր տարիքային խմբերի կազմում: Ռոբերտը տարածաշրջանային հավաքական է հրավիրվել համանանուն թիմի C1 խմբից:

Չթաքցրեց, որ երազում է իրեն տեսնել Մադրիդի Ռեալի թիմի կազմում: Իհարկե գիտակցում է իր երազանքների իրականացման հեռավորությունը: Այդ պատճառով, երբ երկու տարի հետո

ավարտի տեղի Zwin քոլեջը նպատակ է դրել ուսանելու Բրեդա և Խուս քաղաքների CIOS սպորտային ուսումնական  հաստատությունը:Զրույցի պահին Ռոբերտին են  զանգում,երևի' տնից ,

պատասխանում է, որ այս պահին խիստ զբաղված է, հարցազրույց է տալիս: Ռոբերտը ընտանիքի միակ տղան է, ունի երեք հրաշալի քույրեր, որից ամենակրտսերը' 4-ամյա Իզաբելլային ամենաշատն է սիրում:

Հայրը' Յուրան , մեզ   հետ  զրույցում , խոսեց տղայի 'Ռոբերտի մասին, նշեց, որ որդին  նպատակասլաց է, իր առջև դրված  խնդիրները մինչև վերջ  կատարելու ձգտում ունի:

-Դա արդեն լավ է,-ասաց նա, ապա երազկոտ հայացքը հառնելով երկնքին, մի պահ լռելուց հետո ավելացրեց.-  է'հ,  երանի  Հայաստանի մեր երեխաները  սրա կեսի չափ հնարավորություններ ունենան սպորտով  զբաղվելու, գոնե ֆուտբոլ խաղալու ...

Սա  հեռավոր երազանք չի լինի, եթե Հայաստանում շատ մեծահարուստներ, կամ բիզնես կառույցների ներկայացուցիչներ  հոլանդացիների նման  հովանավորեն ,գոնե ֆուտբոլը' դրանով

մտածելով իրենց երեխաների  առողջ ապրելակերպի  ու նրանց ապագայի մասին:

Hay Azian

Սլուիս-Օսթբուրխ

(մեր թղթ.)