?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

                                                                                Հայկական օպերան


Թեմա`           Հայկական օպերան, միջոցառումը հատկապես նվիրված է հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին
                        Տիգրան Չուխաճյանի կենսագրության և ստեղծագործությունների ներկայացում, դրվագներ նրա երաժշտությունից, ընդ որումԱրշակ Բ օպերայից

Թվականը`    Շաբաթ, 2 հունիսի 2013, ժամը 15-ին

Վայրը`          Աբովյան մշակութային կենտրոն
Հասցեն`       Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ

Մուտքը`       Ազատ է


Առաջիկա միջոցառումները`
• Շաբաթ 15 հունիսի 2013, ժամը 15-ին – Աբովյան միության պարախմբի ելույթը RuO թաղամասի փառատոնում
• Շաբաթ 29 հունիսի 2013, ժամը 18-ին – Ամառային հանդես


This email message was sent to you by Abovian Armenian Cultural Association (http://www.abovian.nl) in The Hague. If you no longer wish to receive our messages please send an email to info@abovian.nl and you will be removed from the mailing list. Interested people to the Armenian issues in the Netherlands may subscribe to our mailing list by sending email to info@abovian.nl.
© You may cite or publish the content of this email by mentioning the source of the information.

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ
Տիգրան Չուխաճյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է:

Նրա ստեղծագործությունը նպաստել է ազգային և արևելյան արվեստների
զարգացմանը: Չուխաճյանին անվանել են Հայկական Վերդի:
Տիգրան Չուխաճյանը դեռևս վաղ տարիքում աչքի է ընկել երաժշտական ունակությամբ, որի ձևավորմանը նպաստել է կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը: Աշակերտել է պոլսաբնակ իտալացի մանկավարժ Մանձոնիին (դաշնամուր, տեսություն): Ստեղծագործել է 16 տարեկանից:
Չուխաճյանը և Երանյանը մի խումբ հայ երիտասարդների հետ 1861 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել են «Քնար հայկական» երաժշտական ընկերությունը, որը նպաստել է ազգային-հայրենասիրական երգերի տարածմանը և հայկական ազգային օպերայի ստեղծմանը:
Չուխաճյանն ստեղծագործական կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ: «Արևելյան թատրոնի» բեմադրությունների համար գրել է հայրենասիրական երգեր, եղել Խասգյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում) թատրոնի երաժշտական ղեկավարը:
1861–64 թթ-ին Միլանում ուսումնասիրել է կոմպոզիտորական արվեստի գաղտնիքները, հաղորդակցվել է արևմտաեվրոպական երաժշտությանը, մասնավորապես՝ Ջուզեպպե Վերդիի օպերային արվեստին: Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն է գրել Պետրոս Դուրյանի «Վարդ և Շուշան», Տիգրան Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թովմաս Թերզյանի «Սանդուխտ», Սրապիոն Թղլյանի «Մեծն Տրդատ» պիեսների ներկայացումների համար: Այս շրջանում ուշագրավ են նրա ազատասիրական երգերը և երաժշտությունը՝ գրված Ռոմանոս Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան, փրկիչ հայրենյաց» (1867 թ.) դրամայի համար (նվիրված էր Միքայել Նալբանդյանի մահվան տարելիցին), որի կատարումը վերածվել է քաղաքական ցույցի:
1868 թ-ին Չուխաճյանն ավարտել է իր ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Արշակ Բ» պատմառոմանտիկական օպերան՝ սկզբնավորելով հայկական օպերային արվեստը: Օպերայի գրական-երաժշտական ողջ հյուսվածքը պայմանավորված է ժամանակի հայ իրականությամբ և արձագանքում էր ազգային իղձերին ու նպատակներին: Կոմպոզիտորի կենդանության օրոք օպերան չի բեմադրվել (քաղաքական պատճառներով). համերգային կատարմամբ հնչել են միայն նախերգանքը և առանձին հատվածներ, որը նպաստել է Չուխաճյանի ազգային-հերոսական խմբերգերի տարածմանը, ոգեշնչել հայ երիտասարդությանը: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1945 թ-ին, Երևանի օպերայի և բալետի թատրոնում:
1870-ական թվականներին Չուխաճյանն ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը. գրել է երաժշտական կատակերգություններ, որտեղ, քողարկելով ազգային ու սոցիալ-քաղաքական տարրերը, առաջնային է դարձրել կենցաղային պատկերները, բեմական սուր իրավիճակները, երգիծական զավեշտը, քնարական ապրումները («Արիֆի խարդախությունը», «Քեոսե-Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») : Երեքն էլ բեմադրել են հայկական երաժշտաթատերական խմբերը (նախ՝ թուրքերեն). Չուխաճյանը հռչակվել է ոչ միայն Թուրքիայում, այլև արտասահմանում: Մեծ համբավ է վայելել հատկապես աշխույժ, մատչելի երաժշտությամբ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը, որը կոմպոզիտորի կենդանության օրոք բեմադրվել է Արշակ Պենկլյանի երաժշտական թատրոնում, ապա՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, նաև Վիեննայում, Լոնդոնում և այլուր:
1880-ական թվականների վերջին Չուխաճյանն ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրած «Զեմիրե» օպերան, որը բեմադրել են Կոստանդնուպոլսի ֆրանսիական (1891 թ.) և իտալական (1894 թ.) թատերախմբերը:
1896 թ-ին Չուխաճյանն ընտանիքով տեղափոխվել է Զմյուռնիա, որտեղ 1897 թ-ին ավարտել է «Ինդիանա» օպերան, սկսել երաժշտաթատերական նոր գործ, որը մնացել է անավարտ:
Չուխաճյանը հեղինակ է նաև բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային, դաշնամուրային ստեղծագործությունների, երգերի ու ռոմանսների («Գարուն»` ըստ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, «Լոռա» և այլն):
«Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետի հիման վրա ռեժիսոր Արման Մանարյանը նկարահանել է «Կարինե» կինոնկարը (1967 թ.) :
Տիգրան Չուխաճյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը:
Դպրոցական Մեծ Հանրագիտարան