?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Զոհվել է   18 մարդ:Անշուշտ մեղավորներ կան, քավության նոխազը  արդյո՞ք միայն ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանն է, ում նկատմամբ դրսևորվեց ծայրահեղ նվաստացուցիչ վերաբերմունք: Ինչը՞  հարուցեց հայ մարդու արդարացի զայրույթն ու դժգոհությունը:

Ինչպես և սպասվում էր   Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հանդես եկավ հաղորդագրությունով Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած պատահարի առիթով:
Հաղորդագրության մեջ  ափսոսանք է հայտնվում հուլիսի 13-ին Պոդոլսկ մերձմոսկովյան քաղաքի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և զոհ գնացած 18 մարդկանց համար:Սա ընդունելի է ու մարդկայնորեն հասկանալի:Առնվազն հոգեկան հիվանդը  կարող է անտարբեր լինել անտեսելով մարդկային վիշտը: Համամիտ չենք սակայն դեսպանատան հայտարարության այն մտքին,  թե առանձին մարդիկ այն օգտագործում են՝ հակառուսական կրքեր բորբոքելով:
Հայաստանում տարբերակում են պրովոկատորներին, պետք չէ այդ քողի տակ թաքնվել, մեղավորներ փնտրել անմեղների մեջ:Այս պարագայում նմանները չեն կարող
իրենց սխալ տեսակետներով ազդեցություն գործել լայն մասաների վրա: Մեր ժողովուրդը իմաստուն է, չափից ավելի հանդուրժող ու համբերատար , դժվար էլ ենթարկվի պրովոկացիաների: Մեր ազգը միշտ էլ իր հույսը կապել է ռուսական պետության հետ, լինելով հավատարիմ ' վկա պատմությունը:Այլ խոսք պատմական այս կամ այլ դրվագում ինչպես է Ռուսաստանը արձագանքել: Պատմությունն ասես կրկնվում է:Բարդ ժամանակաշրջան ենք թևակոխել մանավանդ հիմա, այս դժվարին քաղաքական իրավիճակում ոչ մի հայ մարդու շահից չի բխում  ռուս-հայկական հարաբերությունների խարխլումը : Վերադառնալով դժբախտ պատահարին, տեսնում ենք, որ այստեղ իր մեղքի առավել մեծ պաշարն ունի ռուսական կողմը' իր  օրենսդրական անկատարությամբ և օրենքների շրջանցմամբ:
Թերևս համամիտ ենք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարության եզրափակիչ մասին' ունենալով  վերապահումներ: Այո' միանգամայն անտեղի են  գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն ' ինչն արեցին ռուսական պետական և այլ լրատվությունները'  պետական պատվեր կատարող Օլգա Սկաբեևայի վառ օրինակով:Կոմայից արհեստական եղանակով հանելով   ու կանացի խալաթով, վիրակապը ոտքին,չսափրված ' Հ Հարությունյանին դատարանին, լրագրողներին հետևաբար լայն  հասարայնությանը ներկայացնելը, դեռևս հիվանդ ու անմեղսունակ մարդուն կոշտ ու քամահրական վերաբերմունքի  արժանացնելը  դժվար թե ուղղված է ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը և չխարխլմանը:
Հարգելի ռուս դիվանագետներ իրոք Պոդոլսկի ողբերգությունը ազգային երանգավորում չպետք է ունենար, ցավոք  որոշ պետական լրատվամիջոցների օգնությամբ ունեցավ: Ազգայնամոլությունը անթույլատրելի է Ռուսաստանի բազմազգ պետության համար: Հիշյալ "Вести недели" և "Вести " ծրագրերի  թղթակից տխրահռչակ Օլգա Սկաբեևան իր մի քանի րոպեանոց ռեպորտաժի ընթացքում միայն 20 անգամից ավելի շեշտված  առոգանությամբ  ուշադրություն է դարձնում հայ վարորդի ազգային պատկանելիությանը:ՈՒշագրավ է, որ նյութն համացանցով արգելվել է ցուցադրել Հայաստանում, նաև ' Նիդերլանդներում:
Եկեք Նիդերլանդներ և տեսեք թե ինչպես են այստեղ կողք կողքի ապրում և համագործակցում տարբեր ազգերը, կամ ինչ տոնայնությամբ են թղթակիցները  ռեպորտաժներ պատրաստում:  Բոլորովին բացառվում է ազգայնամոլության դյուզն ինչ դրսևորումը,այն անմիջապես արժանի հակահարված է ստանում:
Փորձեցի այդ մասին գրել Օլգա Սկաբեևային: Երբ այցելեցի նրա էջ մարմինս փշաքաղվեց: Ինչպես սարսափ ֆիլմերում են ցուցադրում իր լուսանկարի տեղը կանգնած է հատման սղոցը  ձեռքին պատրաստ պահած առանց գլուխը թաքցրած աղջիկ, կազմին' երևի ինքը պառկած  հանգիստն է վայելում: Սահմռկեցուցիչ է , սա իրօք համապատասխան է նրա էությանն ու կերպարին,    "երկաթե տիկնիկ"  մականվանը: Ֆեյսբուքն  իհարկե նրա անձնական տիրույթն է , մենք ուզում ենք հավատալ և դեռ հավատում ենք Ռուսաստանին,դեսպանության հաղորդագրության այն եզրույթին, որ համակողմանիորեն, մանրակրկիտ կերպով, անկանխակալ ու առանց հույզերի կհետաքննվի Պոդոլսկի ողբերգությունը  և ի հայտ կբերվեն մեղավորներն ու իրական պատճառները:
Քաջություն է սեփական սխալն ընդունելը, էլ ավելի պատվելի դրա համար ներողություն խնդրելը: