?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդական Օրագիր
Niderlandakan Օragir
Մեր էջերը' facebook-ում, google+ում, mamul.am-ում:
Հոլանդահայ կյանքին, անցուդարձին վերաբերվող օրագիր: Օրագիրը հնարավորինս տեղյակ է պահում Նիդերլանդների և ընդհանրապես հոլանդահայ համայնքներում տեղի ունեցող իրադարձություններին:


2008թ. ստեղծված Dear Angel հոլանդահայ կազմակերպության մամուլի բաժնից  2012թ. վերանվանվել է առանձին, անկախ լրատվական աղբյուրի'«Նիդերլանդական Օրագիր» անվամբ:
Չի  ֆինանսավորվում որևէ կառույցի կողմից, սեփական ուժերով փորձում է միավորել նիդերլանդահայության ջանքերը' հանդես գալով միասնական լրատվությամբ,ի մի բերելով հոլանդահայերի կատարած դրական աշխատանքները:

2012 թ. կատարված համառոտ աշխատանքների մասին պատկերացում կազմելու համար, ասենք, որ «Նիդերլանդական Օրագիրը» ներկայացված էfacebook-ում, google+ում, mamul.am-ում: ՈՒնի արդեն 8 էջ ' Yandex
-ի համակարգում, 160 հիմնական և այդքան էլ լրացուցիչ սեփական ուժերով պատրաստած հոդվածներ ' ավելի քան 25 խորագրերով:
Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի մասայական միջոցներն անրադարձել են «Նիդերլանդական Օրագրի» նյութերին:
Համագործակցում է բազմաթիվ լրատվամիջոցների հետ, այդ թվում ՕՐԵՐ ևրոպական ամսագրի , Ռուսաստանում գործող "Армяне в мире" հանրածանոթ կայքի հետ: Վերջինս իր ,,Армяне Нидерландов,, բաժնում տեղադրել է ,,Նիդերլանդական օրագրի,, լոգոն, որի միջոցով համակարգչային օգտվողները կարող են անցում կատարել օրագրի գրառումներին:
Օրագրում տեղ են գտել 2012 թվականի  հիշարժան իրադարձությունների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում 2012թ  հունիսի 13-ից սեպտեմբերի 9-ը  կազմակերպված ցուցահանդեսը,«Ես հայ եմ, Yes I am» խորագրով Բելգիայում կազմակերպած փառատոնը,սեպտեմբերի 6-ին Հաագայում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց կազմակերպած բողոքի ցույցը,Ցեղասպանության և Հրանտ Դինքի մահվան տարելիցներին նվիրված միջոցառումները,Վեյկ ան Զեեի շախմատային գերմրցաշարի պարբերական լուսաբանումը և այլն:
Թե ի՞նչ ծավալով և ինչպե՞ս է «Նիդերլանդական  Օրագիրը» լուսաբանել 2012թ  նիդերլանդահայ կյանքում տեղ գտած  հիշարժան մյուս միջոցառումները' թերթեք ՕՐԱԳՐԻ էջերը:

Նիդերլանդական  Օրագրի մյուս էջերը'

2.Երկրորդ էջ.     5.Հինգերորդ էջ.     8.ՈՒթերորդ էջ.

3.Երրորդ էջ      6.Վեցերորդ էջ.

4.Չորրորդ էջ.     7. Յոթներորդ էջ.

Մեր էջերը' facebook-ում, google+ում, mamul.am-ում: