?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդացի հայազգի ճանաչված երգիչ Արիստակես Եսայանը, ով 2005 թվականի Հոլանդիա- Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ երգել է Հայաստանի հիմնը, Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է , որ այս տարվա դեկտեմբերի 14-ի շաբաթ օրը Ամստերդամ է գալու հանրահայտ Շարլ ԱԶՆԱՎՈՒՐԸ, ով Heineken երաժշտության սրահում հանդես կգա համերգով: Սույն լուրը հայտնում են նաև  նիդերլանդական գրեթե  բոլոր լրատվամիջոցները ' պատմելով հայտնի երգչի ազգային ծագման ու  գործունեության մասին, նշվում է, որ սա Հոլանդիայում Ազնավուրի  այցելությունն է 2002 թվականից ի վեր: Show Nieuws կայքը  նաև հավելել է, որ հայ ծնողների զավակը երեք անգամ' 1999, 2000 և 2006 թվականներին հաղորդել է, որ ավարտելու է իր գործունեությունը երգարվեստի ասպարեզում, բայց հետո  կրկին  բեմ է վերադարձել:

Ազնավուրը իր 60-ամյա ստեղծագործական գործունեության ընթացքում թողարկել է 100 միլիոն ալբոմ և  գրել 1200 երգ:

Ազնավուրի  դեկտեմբերի 14-ի Heineken համերգային սրահում տեղի ունեցող համերգի տոմսի արժեքն է  95-145 ևրո:

Տոմսեր կարող եք ձեռք բերել այցելելով այստեղ '

http://www.livenation.nl/event/456397/charles-aznavour-tickets