?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՊԱՐՏ  ԵՄ. ՈՐ ՀԱՅ  ԵՄ.

ՀՊԱՐՏ ԵՂԵՔ  ԵՎ ԴՈՒՔ

Սրանք Գուրգեն Յանիկյանի արտասանած խոսքերն են

Ձայնագրված է բանտում` ցմահ ազատազրկման խցում:

Հայաստանի անկախության կերտման  համար բազմաթիվ դժվարին տարիներ են հաղթահարվել: Անուններ կան, որոնք սերտորեն կապակցվում են Հայաստանին, ուստի մեր սրբազան պարտքն է, մեզ նվիրական օրերին, հիշել նրանց անուն առ անուն, փայփայել նրանց խոսքն ու նվիրական պատգամները: Այդպիսի մի անուն' Գուրգեն Յանիկյան, ում խոսքերը մեջբերել է լրատվական ռադիոն , որն էլ հնարավորություն  ունեք լսելու.

Մեծ Եղեռնի ականատես։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։

1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թագարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած։

77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականին, 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։

Յուրաքանչյուր նվիրական օր նրանք մեր կողքին են ' արդարության և ազատության նվիրյալները: Առաջին հերթին սա նրանց տոնն է' շնորհավոր մեզ բոլորիս: