?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հղի կանայք կարող են մեկ գավաթ սուրճ ըմպել

Բրազիլացի գիտնականների հետ համակարծիք են հոլանդացի գիտնականները, որոնց կարծիքով սուրճը բացասական ազդեցություն չի գործում ոչ հղի կանանց և ոչ էլ ապագա երեխայի վրա:
Թիլբուրգի(Նիդերլանդներ) համալսարանի գիտնականները հետազոտություն կատարեցին 8202 կանանց շրջանում: Վերջիններս հարցաթերթիկ են լրացրել, որտեղ նշել են թե որքան կոֆեին են օգտագործել սկսած 16շաբաթական հղիությունից: Ընդորում հարցաթերթիկում լրացվել են նաև տվյալներ ոչ միայն սուրճի, նաև օգտագործված թեյի և ոչ ոգելից խմիչքների քանակության մասին:
Ավելի ուշ հարցվածներին' արդեն 5-6 տարեկան երեխա ունեցող մայրերին խնդրել են գնահատել իրենց երեխաների վարքագիծը:
Գիտնականները ի մի բերելով վերլուծության արդյունքները հաշվի են առել նաև կանանց տարիքը, կրթությունը ,ծխելը, էթնիկական ծագումը, քրոնիկական հիվանդությունները:
Հետազոտման արդյունքներից պարզ դարձավ, որ հղի կանանց օրգանիզմում կոֆեինի պարունակության և մինչև 5-6 տարեկան դարձած երեխաների վարքագծերում բացասական շեղումներ չկան:Չի ապացուցվել նաև, որ կոֆեինը կանխարգալել է պտղի զարգացման ընթացքը:
Մինչ այսօր ուսումնասիրվում է կոֆեինի ազդեցությունը մոր ճնշման և պտղի նյութափոխությաև վրա:Այնուհանդերձ գիտնականները միակարծիք են մի բանում' օրական մեկ բաժակ սուրճը վնաս չի պատճառում ապագա երեխային: