?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում կիրակին' հանգստյան օրերից մեկը, մարդիկ յուրովի են նախապատրաստվում ու անցկացնում: Մեծամասնությունը , եթե եղանակը թույլ է տալիս  իրենց հանգիստը  կազմակերպում են բացօդյա պայմաններում: Ոմանք զբոսնում են իրենց շների հետ, մյուսներն ուղղակի ընտանյոք հանդերձ հեծանիվներ են քշում: Նույնիսկ ոմանք աշնանային այսօրվա տաք եղանակն օգտագործել էին կոլեկտիվով հաճելի ժամանակ անցկացնելու բնության գրկում, որոնց միացել էր Զելաննդի մարզի TWOpu կոչվող երաժշտական համույթը:  Հաճելի հանգիստը (picnic)  բնության գրկում կազմակերպողները ''դեսանտ'' էին  գցել  Օսթբուրգ քաղաքի "Ծովային'' կոչած ճանապարհի կանաչապատ հատվածում: Այստեղ էլ մեր թղթակիցը նկարահանումներ արեց  TWOpu խմբի ելույթներից: