?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ ՃԱՄՓԵՔԻ ՎՐԱ

Հեղինակ և պրոդյուսեր` Ռաֆայել Հովհաննիսյան
Օպերատոր` Արմեն Անանյան
Մոնտաժի ռեժիսոր` Արմեն Մելքումյան
Խմբագիր` Մովսես Դեմիրճյան
Ադմինիստրատոր` Դավիթ Բոյաջյան
Ծրագրի տնօրեն` Անի Որսկանյան



«Համահայկական աշխարհագրական ասոցիացիա»-ն ներկայացնում է «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագիրը, որը պատմում է արտերկրի այն պետությունների ու քաղաքների մասին, որտեղ ապրում են մեր հայրենակիցները:
Հաղորդման ստեղծագործական խումբը նկարահանումներ է կատարում օտար երկրների

թանգարաններում, պատկերասրահներում, սրբավայրերում, մեծ ու փոքր բնակավայրերում և հեռուստադիտողին է ներկայացնում տեղի մշակութային ժառանգությունը և առօրյա կյանքը: Հաղորդման շրջանակներում արդեն ներկայացվել է շուրջ 60 երկիր:
Ծրագրի պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը, «Համահայկական աշխարհագրական ասոցիացիան» և «Օտար, ամայի ճամփեքի վրա» հեռուստանախագիծն արժանացել են բազմաթիվ պարգևների, այդ թվում Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակի, Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյան մրցանակի, Մովսես Խորենացի մեդալի:
Հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակման շնորհիվ այս հաղորդումը դիտում են ավելի քան 120 երկրում: