?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության  վարչությունը հաղորդել է,որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 17-ին Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել Նիդերլանդների հայ համայնքի ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Նիդերլանդների հայ համայնքի և Արցախի միջև կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների հայ համայքին Արցախին ցուցաբերած աջակցության համար` նշելով, որ ակնկալում է մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2013թ. հեռուստամարաթոնին և Արցախում իրականացվող ծրագրերին:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք: