?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

       .              .

Նիդերլանդական Օրագիրն արդեն որերորդ  անգամ ականատեսն է

Բելգիայում և Հոլանդիայում ապրող հայերի  նշանադրության  արարողության: Այս երկու երկրների հայ համայնքների ներկայացուցիչների միավորման գլխավոր մեղավորներն այս անգամ Վարդանն ու Ամալյան էին:Հոկտեմբերի 26-ին Ամստերդամին մոտ  գտնվող Հիլեխոմ (Hillegom) քաղաքի De Drempel մշակութային միության գեղեցիկ ձևավորված տոնական դահլիճում տեղի ունեցավ զույգերի նշանադրության արարողությունը:

Բելգիայում ապրող Վարդան Խաչատրյանն աշխատում է ANWB կազմակերպությունում (schadespecialist), իսկ Նիդերլանդներում բնակվող Ամալյա Շահբազյանը ուսանում է Հարլեմի բարձրագույն դպրոցում և ուսումնասիրում է "Տնտեսագիտություն և օրենքների կառավարում" մասնագիտությունը: Երիտասարդ զույգերի հասցեին բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ լսվեցին: Լավ տրամադրությունը, քեֆ ուրախությունը երեկոյից ձգվեց մինչև հաջորդ օրվա  առավոտ:

Մենք այսուհետ ևս շարունակելու ենք  երիտասարդների կյանքի այդչափ կարևոր ու նշանակալի պահերի լուսաբանումը, քանզի օտար, հայրենիքից հեռու ափերում ծնվող   նոր հայկական օջախը շարունակելու է իր երթը '  հավատարիմ մնալով հայկական ավանդույթներին: