?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հաագայի Աբովյան մշակութային կենտրոնում ս/թ նոյեմբերի 10-ին ժամը 15-ին անգլերեն լեզվով տեղի կունենա Հայաստանի երկրաբանությանը վերաբերվող դասախոսություն: Հասցեն`    Weesperstraat 91 – Հաագա, Նիդերլանդներ

Shell ընկերության երկրաբանության ուսուցման և զարգացման ղեկավար պատվավոր պրոֆեսոր դոկտոր Միքայել Պոպելրայտերը կներկայացնի «Հայաստանի երկրաբանությունը : Ինչպե՞ս են կազմավորվել հայոց լեռները» թեման: Դոկտոր Պոպելրայտերը ութ տարի շարունակ աշխատել է Մերձավոր Արևելքում` Կատարում, Օմանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում, հաճախակի այցելել է Հայաստան:

Հայաստանում ժայռերի կազմավորման 2008 թվականի հետազոտական ծրագիրը հնարավորություն ընձեռնեց ուսումնասիրելու ժայռերի գոյացման հարցերը' Հայաստան հրավիրելով հայտնի երկրաբան-գիտնականների:

Ներկայումս շարունակվում է փորձնական ծրագիրը, որի արդյունքում Հայաստանի ԳԱ-ի հետ համատեղ կազմվելու է «Հայաստանի երկրաբանական ատլասը»:

Հայաստանը մշակութային, քաղաքական և երկրաբանական արտակարգ տարողության երկիր է:

Զեկույցի ընթացքում պրոֆեսոր Միքայել Պոպելրայտերը կփորձի պատասխանել հետևյալ հարցերին.

Ինչո՞ւ են Հայաստանում հաճախակի երկրաշարժեր լինում:

Ինչո՞ւ այդքան շատ հրաբուխներ կան Հայաստանում:

Ինչո՞ւ են քարե, բրոնզե և երկաթե դարերը Հայաստանում սկսվել ավելի վաղ քան այլ շրջաններում:

Ինչո՞ւ սկսած ուրարտական ժամանակներից գյուղատնտեսությունն այսքան բազմազան է Հայաստանում:

Որո՞նք են Հայաստանի այսօրվա բնական ռեսուրսները:

Հաագայի Աբովյան մշակութային միությունը բոլոր հետաքրքրքսերներին հրավիրում է  կենտրոն:Մուտքն   Ազատ է: Եկե՛ք և միացե՛ք Հայաստանի կախարդական բնաշխարհի պատմության միջով ընթացող այս ճամփորդությանը: