?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հարգելի հայրենակիցներ,

Սիրով հրավիրում ենք ձեզ տեղեկատվության և արագ ժամադրության երեկոյին, որը տեղի կունենա 2013 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Ուտրեխտ քաղաքում: Այդ երեկոյի ընթացքում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ – IOM) ձեզ կտեղեկացնի «Որակյալ մասնագետների ժամանակավոր Հայաստանում աշխատելու» (TRQN III) նախագծի մասին: ՄՄԿ Հայաստանի ներկայացուցիչ տիկին Քրիստինա Գալստյանը և ՄՄԿ Նիդերլանդների ներկայացուցիչ պարոն Զիա Գուլամը սիրով ձեզ կտրամադրեն լրացուցիչ տեղեկություններ այս ծրագրի և ընթացակարգերի մասին: Այս նախագիծը, որը նախատեսված է որոշակի ոլորտներում գիտելիքների փոխանցման նպատակով, բաց է ոչ միայն Հայաստանում ծնված հայերի համար, այլ նաև  ծագումով բոլոր հայերի համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՄՄԿ Նիդերլանդների կայքէջը`
http://www.iom-nederland.nl/nl/migratie-en-ontwikkeling/temporary-return

Սույն տեղեկատվության հանդիպումը կազմակերպել են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և ՄԿԿ Նիդերլանդների մասնաճյուղը (IOM Nederland) համատեղ:

Թվական` 13 նոյեմբեր 2013, ժամը 19-ին
Հասցե`      Joseph Haydnlaan 2A – 3533 AE Utrecht
Մուտքը`   Ազատ է

Հանդիպման ծրագիրը
19:00 – 19:30 Սուրճ և թեյ
19:30 – 19:45 Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի ներածական խոսքը
19:45 - 20:00 Հայաստանի Միգրացիոն պետական​ծառայության անձնակազմի պետ պարոն Համբարձում Աբրահամյանի զեկույցը Հայաստանի միգրացիոն քաղաքականության մասին
20:00 - 20:30 Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կներկայացնեն Քրիստինա Գալստյանը և Զիա Գուլամը
20:30 - 21:00 Հարց և պատասխան
21:00 - 21:30 Արագ ժամադրություն և հետագա հանդիպման կարգավորում
Հանդիպման փակումը

Դուք կարող եք գրանցվել այս երեկոյին, ուղարկելով էլ. նամակ info@faon.nlհասցեով:

Հուսով ենք ձեզ ողջունել չորեքշաբթի օրը, 2013 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 7-ին Ուտրեխտում:

Հարգանքներով`
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա (FAON)
Միգրացիայի միջազգային կազմակերպություն (IOM)


This email message was sent to you by Federation of Armenian Organisations in The Netherlands(http://www.faon.nl) in The Hague.
© You may cite or publish the content of this email by mentioning the source of the information.