?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

                                                                                         .

Նիդերլանդերն սովորել ցանկացող հայ ընթերցողների սեղանին է   «Հայ-Նիդերլանդերեն ինքնուսույց» գիրքը: Սա լավագույն նվեր է  նրանց ,  ովքեր նիդերլանդերենի ուսուցման  առաջին քայլերն են նախաձեռնում: Գիրքն հեղինակել է մասնագիտությամբ ֆլորիստ- դիզայներ  Քրիստինա Աղաջանյանը, ով որոշ ժամանակ ապրել և ուսուցանել է Նիդերլանդներում, սովորել "Stedelijk lyceum"քոլեջում :

Քրիստինա Աղաջանյանը այժմ  հոլանդերեն լեզու է դասավանդում Երևանի մասնավոր ուսումնական հաստատություններից մեկում: Գիրք տպագրելու անհրաժեշտությունն  ու մտահաղացումը հետևյալ կերպ է մեկնաբանում հեղինակը. «Աշխատելով աշակերտներիս հետ հասկացա,որ կարելի է մի գիրք գրել,որը կարող է մարդկանց պիտանի լինել,օգնել նրանց հոլանդերեն լեզուն յուրացնելուն:Ուսումնասիրելով  աշակերտիս մտավոր կարողությունները, ես կազմեցի` Հայ-Նիդերլանդերեն ինքնուսույցը, մի գիրք, որի նյութը  հասանելի լինի անգամ ամենաթույլ աշակերտին»:

Գրքում ներառված են  այբուբենն ու տառերի ճիշտ արտասանության ձևերը , կան արտաբերման ու  ընկալման համար նկարազարդումներով վարժություններ, նյութեր ընթերցանության համար, երկխոսություններ, փոքրիկ պատմություններ, բառախաղեր, հականիշների աղյուսակ, քերականությունը հայերեն բացատրությունը և այլն : 224 էջանոց  գրքի վերջնամասում բառարանն է : Գիրքն  ունի 224 էջ,  մատչելի ու  ըմբռնելի է հոլանդերեն լեզու սովորել  ցանկացող յուրաքանչյուր մարդու:

Գրքի տպագրության և  վաճառքի հետ կապված բոլոր հեղինակային իրավունքները պատկանում են Քրիստինե Աղաջանյանին: Գիրք ձեռք բերելու և այլ հարցերով կարող եք դիմել նրան, նաև կապ պահպանել այս էջի միջոցով: