?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նիդերլանդական 2-րդ ալիքը կիրակի երեկոյան իր  Andries նոր ծրագրում ներկայացնելու էր հանդիպում մեր հայրենակից Գոռ Խաչիկյանի մասին: Այն ցուցադրվեց կեսգիշերին:

Հաղորդումը կրկնվեց հաջորդ  օրը 'երկուշաբթի ,միևնույն' Նիդերլանդական 2-րդ ալիքով:

Ի թիվս Հայոց Ցեղասպանության Գոռը  խոսել է նաև հայկական կոնյակից, Նիդերլանդներում փախստականների, նաև իր կրած դժվարություններից, պատմել է հայազգի ծովանկարիչ Այվազովսկու  մասին: Արծարծել է քաղաքական,տնտեսական հասարակական, կրոնական և այլ թեմաներ:Հաղորդումն ամբողջությամբ ներկայացնում ենք:

Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ Գոռը ակտիվ է Նիդերլանդների հասարակական-քաղաքական կյանքում և հեռու չէ այն օրը, որ մասնագիտությամբ բժիշկ Գոռ Խաչիկյանին տեսնենք երկրի քաղաքական կյանքի բարձրունքներում:

Ամեն դեպքում հաջողություն և ստեղծագործական նորանոր սխրանքներ մաղթենք մեր երիտասարդ հայրենակցին, ում մասին  հասցրել է ցուցադրել նաև կորեական հեռուստատեսությունը:

mamul.am