?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում մեկօրյա հայկական դպրոցների

հարթակի մանկավարժների հերթական նիստին
ներկա է եղել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը

Նիդերլանդների Թագավորության մեկօրյա հայկական դպրոցների հարթակի (այսուհետ Հարթակ) մանկավարժների հերթական նիստը տեղի ունեցավ «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության կազմակերպության Հերթոգենբոսի հայկական դպրոցի լսարանում: Նիստը կազմակերպվեց և անցկացվեց «ՈՒրարտու» կազմակերպության կողմից: Հարթակի 2013-2014 ուստարվա նախագահն է «Ուրարտու» կազմակերպության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը:
Նիստին մասնակցում էին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ Աղաջանյանն ու հյուպատոս պարոն Գևորգ Պետրոսյանը, Նայմեխենի ՄՀՀ կազմակերպության,Մաստրիխտի «Անի» համայնքի նախագահներն ու այդ կազմակերպության ներքո գործող մեկօրյա դպրոցների մանկավարժները: Որպես դիտորդ ներկա էին նաև Վեստերֆորտի Հայ տիկնաց միության նախագահն ու դպրոցի մանկավարժները, SCAON միության քարուղարն ու նոր ստեղծվող դպրոցի մանկավարժը:
Նիստի օրակարգն էր`
1. Հայերենի և նիդերլանդերենի քերականական որոշ նմանությունների և տարբերությունների մասին, որոնք խիստ անհրաժեշտ են մայրենի լեզվի դասավանդման գործընթացում:
Զեկուցող՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյան («Ուրարտու» հայ-նիդերլանադական բարեկամության կազմակերպության Հերթոգենբոսի մեկօրյա հայկական դպրոց)
2. Մայրենի 3–րդ դասագրքից «Հայաստանի ոսկե աշունը» և «Աշնան նկարը» դասերի անցկացման անձական փորձի ներկայացում:
Զեկուցող՝ Անահիտ Հայրապետյան (Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության մեկօրյա հայկական դպրոց):
3. Ընթացիկ հարցեր: Հաջորդ հանդիպմանն անհրաժեշտ հարցերի պայմանավորվածության ձեռքբերում:
Նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ Աղաջանյանը: Դեսպանը բարձր գնահատեց Հարթակի գործունեությունը և հաջողություններ ցանկանալով նշեց մեկօրյա դպրոցների բարձր դերը սփյուռքում հայապահպանության և մայրենի լեզվի պահպանման սուրբ գործում:
Հարթակի մեջ գործող դպրոցներն առայժմ հինգն են (Նայմեխեն, Հերթոգենբոս, Մաստրիխտ, Ալմելո,Ասսեն ), բայց նիստին մասնակցող Վեստերֆորտ և SCAON կազմակերպությունների դպրոցների ներկայացուցիչները նույնպես ցանկություն հայտնեցին անդամագրվել Հարթակին: Նրանք համոզվեցին, որ դպրոցների միասնական ծրագրերի ու մեթոդական խորհրդատվական միջոցառումներն իրապես նպաստում են դպրոցի աշխատանքների արդյունավետությանը: Բացի այդ, աշակերտների ու մանկավարժների փոխայցելությունները մեծ ոգևորություն է առաջացնում ու նպաստում հայրենակից նոր ընկերների ձեռքբերմանը, ինչը շատ կարևոր է սփյուռքի համար:
Հարթակի անունից շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության կազմակերպությանը, ի դեմս նախագահ՝ պրոֆեսոր Մ. Էլբակյանի և նույն կազմակերպության նախագահության անդամ Տոնի Պողոսի, շատ ուսանելի միջոցառման կազմակերպման և բարձր մակարդակի ընդունելության համար:


Սվետա Աբրահամյան

Նայմեխեն քաղաքի ՄՀՀ միության նախագահ

http://my.mamul.am/am/post/20494