?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նուբար Ասլանյանի հետաքրքիր նախաձեռնության մասին

«ՊԱՏԱՐԱԳ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ տեղի ունեցած Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցում , ի հիշատակ կյանքից հեռացած հայ արվեստ մշակույթի 140 երախտավորների:Եթե այս ցուցակում կան ձեզ ծանոթ,բարեկամ մարդիկ,ապա տեղյակ պահեք հարազատներին՝ լավ կզգան...»:



( Ցուցակն ամբողջությամբ ' այստեղ: )

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից վավերացված հայ անվանիների անուններով հինգ էջանոց ցուցակին կից ֆեյսբուքյան իր էջում, ահա այսպիսի գրություն-խնդրանք է զետեղել Իսրայելում բնակվող, մեր հայրենակից, Հայաստանի և Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, մաեստրո Նուբար Ասլանյանը:

-1998թ.,սեպտեմբերի վերջին օրերն  էր,-Հիշում է կոմպոզիտոր  Նուբար Ասլանյանը: Մոտենում էր Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց ազգային-եկեղեցական տոնը, որը նշվում է Սուրբ Խաչի տոնից չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը և  խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը։ Այս տոնին հայ եկեղեցին հիշատակի պատարագ է մատուցում Մեսրոպ Մաշտոցի ու նրա  աշակերտներ '՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակին։ Արվեստի հայ երանելիներին հիշելու երախտիքով  միտք հղացավ, նամակ գրել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց Եկեղեցու Պատրիարք, Արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյան Սրբազանին,առաջարկելով,որ Տոնի կապակցությամբ հիշատակվեն նաև մեր մեծերի գործը շարունակող, կյանքից հեռացած հայազգի 30 անվանի կոմպոզիտորների անունները:Ի ծնե խելացի եւ ուշիմ լինելու շնորհիվ, Պատրիարքը ըմբռնումով մոտեցավ խնդրանքիս եւ հանձնարարեց Արիս Սրփազանին ի կատար ածել  առաջարկություն-խնդրանքս:Ավելին,հենց ինքն էլ գլխավորեց Պատարագը: Հոգեհանգստին էլ ավելի մեծ շուք տալու համար առաջարկեցի այս նախաձեռնության համահեղինակ լինել  ՀՀ Պատվո Հյուպատոս, իմ լավ բարեկամ՝ Ցոլագ Մոմջիանին,ով  սիրով ընդունեց առաջարկ-հրավերս և ներկա գտնվեց արարողությանը:

Նուբար Ասլանյանի այս նախաձեռնությունը շարունակական բնույթ ստացավ նաև

Հաջորդ տարիներին: 1999-թվականին, Հայաստան  գալուց առաջ  նա կապ է հաստատում Կոմպոզիտորների միության այն ժամանակյա  փոխնախագահ, երջանկահիշատակ Հրաչյա Մելիքյանի հետ և կազմակերպում մի սրտաբուխ և հուզիչ երեկո կյանքից հեռացած արվեստի մարդկանց հարազատների հետ:

«Հանդիպումը ջերմ էր  և սրտաբուխ' լի հագեցված հիշողություններով...»-Այդ օրվա մասին հուզմունքով հիշում է մաեստրո Ն. Ասլանյանը:

Նա 30 օրինակ  Երուսաղեմում տեղի ունեցած  հիշատակի արարողության   ծանուցագրերի օրինակներ և Ավետյած երկրից բերված  Սուրբ հող եւ խաչ է  հանձնում  վախճանված կոմպոզիտորների հարազատներին:

Հետագա տարիներին Նուբար  Ասլանյանը շարունակել է համալրել   Հայ Անվանիների ցանկը:

-Ես ներողություն եմ խնդրում մշակույթի այն հայ նահատակների հարազատներին,ում անուններն ընդգրկված չեն վերջին տարիների ցուցակում:Այդ անունները գրել եմ ըստ  հիշողության,քանզի այն ժամանակ չունեի համակարգիչ, հետեւաբար եւ չէի կարող օգտվել համացանցից՝ լրացուցիչ տեղեկությունների ձեռք  բերելու համար:

Անվանի արվեստագետը խնդրել է բոլորին, այդ թվում ֆեյսբուքյան ընթերցողներին, ներոհիշյալ ցուցակում նշված նահատակների անունները հասու դարձնել  նրանց  հարազատներին , կամ էլ հուշել թյուրիմացաբար այս ցուցակում  բաց մնացած հայ անվանիների   անունները:

«Նիդերլանդական Օրագիր»