?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Վեյկ ան Զեե:  Նիդերլանդական փոքրիկ այս քաղաքում իսկական շախմատային  տոն է: Tata Steel (Ավելի հայտնի Վեյկ ան Զեեի մրցաշար) անվամբ ավանդական թվով 76-րդ շախմատային գերմրցաշարը թևակոխում է վճռական պայքարի փուլ: Ինչպես արդեն հաղորդել էինք  մրցաշարի երկրորդ տուրում, մեր առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը  հնդիկ  Հարիկրիշնայի հետ միավորը կիսելուց հետո,  տոնեց  իր առաջին հաղթանակը' պարտության մատնելով իտալացի Ֆաբիանո Կարուանային: Այնուհետև մեր շախմատիստը երրորդ  տուրում կրկին  խաղաղ ելքով ավարտեց  հանդիպումը այս անգամ մրցաշարի ամենաերիտասարդ մասնակից,  հունգար գրոյսմաստեր Ռապպորտի հետ: Հունվարի 14-ին մասնակիցների հանգստյան օրն էր: Այսօրվա 4-րդ տուրից առաջ մրցաշարում երկուական միավորներ էին հավաքել 12 մրցակիցների ուղիղ կեսը: Վեց մասնակիցներ, այդ թվում Լևոն Արոնյանը զբաղեցնում էին 1-6-րդ հորիզոնականը:

Վերջին' 11 և 12-րդ հորիզոնականները կիսող Արկադի Նադիթշինը (Գերմանիա) և իսրայելցի Բորիս Գելֆանդը առաջատարներից ետ են մնում ընդամենը 1,5 միավոր:

Վերջիններս 4-րդ տուրում իրենց  հարաբերությունները պարզեցին' ձգտելով խույս տալ վերջին տեղերից: Գրանցված ոչ ոքին սակայն ոչ մի փոփոխություն չմտցրեց նրանց դիրքերում: Միանշանակ այսօրվա 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը  ՖԻԴԵ-ի գործակիցներով երկրորդ արդյունքն  ունեցող  Լևոն Արոնյանի(2812)  և  նույին դասակարգմամբ աշխարհի  3-րդ արդյունքն   ունեցող 2789 ամերիկացի Նիկարու Նակամուրայի միջև պայքարը, ովքեր ի դեպ այս տուրից առաջ հավասար 2-ական միավորներ  ունեին: Գեղեցիկ ու  կոմբինացիոն ոճով մեր շախմատիստը փայլուն և տպավորիչ  հաղթանակ  տարավ ամերիկացու  նկատմամբ' ամրապնդելով առաջատարի իր դիրքը:

Արոնյանը  կես միավոր ավել է վաստակել իրեն հետապնդող Հարիկրիշնայից, Կարյակինից, Սոից և Գիրիից:

Դոմինգուեզը,Կարուանան և Նակամուրա հավաքել են 2 միավոր:

Վան Վելին ու Ռապպորտը ' 1,5:

Գելֆանդ , Նաիդիթշ' 1-ական միավոր:

Հունվարի 17-ին խաղարկվելու է 5-րդ տուրը: Մեր  մասնակցի ախոյանն է լինելու աղյուսակը եզրափակողներից մեկը, գերմանիայի  ներկայացուցիչ Նաիդիթշը:

4-րդ տուր

Գիրի (Հոլանդիա) - Սո (Ֆիլիպիններ)       ½-½

Գելֆանդ (Իսրայել) - Նաիդիթշ (Գերմանիա)½-½

Արոնյան (Հայաստան) - Նակամուրա (ԱՄՆ)1-0

Կարյակին (Ռուսաստան) -Ռապպորտ (Հունգարիա)1-0

Դոմինգուեզ (Կուբա). - Կարուանա (Իտալիա) 1-0

Վան Վելի(Հոլանդիա) - Հարիկրիշնա (Հնդկաստան)½-½

«Նիդերլանդական Օրագիր»