?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող  Tata Steel թվով 76-րդ շախմատային գերմրցաշարում իր փայլուն հաղթարշավն է շարունակում  հայ  գրոյսմաստեր, մեր  բոլորի կողմից սիրված ու հարգված Լևոն Արոնյանը, ով  երրորդ աննդմեջ հաղթանակով ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: «Նիդերլանդական Օրագիր»- ը, որն իր ընթերցողներին լուսաբանում է հենց այս երկրում անցկացվող , անչափ  կարևոր ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 20-րդ բարձրակարգ կարգավիճակ ունեցող այս առաջնությունը, անչափ պատվաբեր է, որ Լևոն Արոնյանը մշտապես հաջող ելույթներ է ունենում հենց այս մրցաշարում' շարունակելով մեր լեգենդար արքա Տիգրան Պետրոսյանի ավանդույթները:1960 թվականին  Տիգրան Պետրոսյանը  առաջին անգամը լինելով (ճիշտ է ոչ միանձյա) հաղթող է ճանաչվել այս մրցաշարում:  Հենց այս հաջողությունը ' 2007, 2008 թ. և 2012թ. հասցրել է  կրկնել Լևոն Արոնյանը, ընդ որում աշխարհի գավաթակիրն ու բազմակի օլիմպիական չեմպիոնը 2012-ին  ճանաչվել է մրցաշարի բացարձակ հաղթողը:

Մեր մասնակիցյը 6-րդ տուրում պարտության մատնեց մրցաշարում իր հարևանությամբ գտնվող, 2-րդ հորիզոնականը զբաղեցրած ֆիլիպինցի Վեսելի Սոին: Դեպքերից չենք ուզում առաջ անցնել, բայց  մեր կանխատեսմամբ անհնար է այլևս, որ մեր մասնակիցը չնվաճի այս տարվա առաջնության դափնին: Գիրիից ու Կարյակինից մեր շախմատիստը ավել է վաստակել մեկ ամբողջ միավոր և 5 միավորով արժանիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:Վաղը ' 7-րդ տուրում,  Արոնյանը սևերով  իր  ուժերը չափելու է մրցաշարի նախավերջին տեղում հանգրվանած

Իսրայելի ներկայացուցիչ Գելֆանդի հետ:

6-րդ տուրի  մյուս  հանդիպումները

Գիրի (Հոլանդիա)-Գելֆանդ (Իսրայել)½-½

Արոնյան (Հայաստան) -Սո (Ֆիլիպիններ)1-0

Կարյակին (Ռուսաստան) - Նաիդիթշ (Գերմանիա)1-0

Դոմինգուեզ (Կուբա) - Նակամուրա (ԱՄՆ)½-½

Վան Վելի(Հոլանդիա) - Ռապպորտ (Հունգարիա)½-½

Հարիկրիշնա (Հնդկաստան) - Կարուանա (Իտալիա) ½-½