?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

       

Նիդերլանդական Վեյկ ան Զեեի  Tata Steel  ավանդական, արդեն թվով 76-րդ շախմատային փառատոնում փառահեղ հաղթանակ տարավ մեր մասնակիցը' հայ գրոյսմաստեր Լևոն Արոնյանը, ով սպիտակներով ստիպեց զենքերը վայր դնել 2-րդ տեղում ընթացող ռուս Կարյակինին: Հենց խաղասկզբում Հայաստանի ուժեղագույն շախմատիստը առաջ մղեց թագուհու շարքում գտնվող զինվորը' ցուցադրելով,  որ բնավ էլ  խաղաղ դաշն կնքելու  մտադրություն չունի, ինչն էլ ցույց տվեց խաղի հետագա ընթացքը: Բավական բարդ խաղ  առաջադրելով մրցակցին,  Լևոնը շահեց զինվոր, որի առավելությունն էլ  հաջողությամբ և մեծ վարպետությամբ իրականացրեց: 61-րդ քայլում Կարյակինը ստիպված էր ընդունել պարտությունը: Բավական հետաքրքիր փաստ է արձանագրվել: Արդեն մի քանի տուր րցաշարի առաջին տեղում հանգրվանած Լևոն Արոնյանը իր ուժերը չափել է այն  մասնակիցների հետ, ովքեր մրցաշարում հետապնդել են իրեն'  զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:  Այլևս կասկած չկա, որ Լևոնը այս տարի ևս, արդեն 4-րդ անգամ հաղթելու է այսքան հեղինակավոր շախմատային փառատոնում:Մրցաշարի ավարտից 2 տուր առաջ նա իր հետապնդողներից  ավելի ունի 1,5 միավոր:Հերթական 10-րդ տուրը նախատեսված է վաղը' չէ մյուս օրը ' հունվարի 25-ին: Արոնյանը հանդիպելու է Դոմենգուեզի (Պերու) հետ: Հավանական է, հենց այդ օրն էլ Արոնյանը հռչակվի Վեյկ ան Զեեի 76-րդ առաջնության հաղթողը, բավական է ոչ ոքին:

9-րդ տուրի հանդիպումները

Ռապպորտ (Հունգարիա)- Գիրի (Հոլանդիա)½-½

Նակամուրա (ԱՄՆ)- Կարուանա (Իտալիա)½-½

Նաիդիթշ (Գերմանիա) - Հարիկրիշնա (Հնդկաստան)0-1

Սո (Ֆիլիպիններ) - Վան Վելի(Հոլանդիա)1-0

Գելֆանդ (Իսրայել) - Դոմինգուեզ (Կուբա)½-½

Արոնյան (Հայաստան) -Կարյակին (Ռուսաստան)1-0