?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նկարում. մրցաշարի  հաղթող Լ. Արոնյանը մրցանակային 2-3 տեղերն  զբաղեցրած Գիրիի ու Կարյակինի հետ:

Կասպարովը' մրցաշարի հյուր: Հետևում է Արոնյանի 10-րդ  տուրի  մրցամարտին:

Արոնյանը վերջին տուրում թեև պարտվեց տանտերերի ներկայացուցիչ Վան Վելիին, այնուամենայնիվ միավորների այնպիսի պաշար էր հավաքել, որ մրցաշարի շարունակվելու դեպքում կարող էր  մեկ անգամ ևս պարտվել: Ի դեպ նիդերլանդացու այս հաղթանակը հնարավորություն տվեց նրան ռուս Կարյակինի հետ  մրցաշարում կիսելու 2-3 տեղերը:Գիրիի այս տարվա ցուցանիշը Նիդերլանդների  լավավագույն ցուցանիշն է մրցաշարում 1985 թվականի Յան Թիմանի հաղթանակից հետո:Նա միակ շախմատիստն էր, ով հաղթեց Արոնյանին և չկրեց ոչ մի պարտություն: Ինչ վերաբերվում է հայ գրոյսմաստեր , աշխարհի գավաթակիր ու բազմակի օլիմպիական չեմպիոն  Լևոն Արոնյանին, ապա նա այս տարի նվաճեց  մրցաշարի բացարձակ հաղթողի կոչումը , 1,5 միավոր ավել էր վաստակել իրեն մոտակա հետապնդողներից: Հիշեցնենք, որ մրցաշարի ուժեղագույնի տիտղոսին մեր շախմատիստն արժանանում է արդեն 4-րդ անգամ'  2007, 2008 , 2012 և այս տարի: Մինչ այդ ավելի վաղ հեղինակային այս մրցաշարում հաղթող է ճանաչվել լեգենդար Տիգրան Պետրոսյանը:

Նախավերջին տուրում որպես հյուր Վեյկ ան Զեե էր ժամանել մեկ այլ հայազգի շախմատային հսկա' աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ով նույնպես նախկինում հաղթել է այս մրցաշարում:

Պարգևատրման  արարողության  ժամանակ Արոնյանը խոստովանել է, որ  սա իր  ամենասիրած մրցաշարերից  մեկն է ' շախմատային ՈՒիմբլդոնը:

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Արոնյանը 51 մավորով բարելավեց իր վարկանիշային ցուցանիշը ' 2812-ից հասցնելով 2863-ի:

Ի դեմս Ամստերդամի գեղարվեստի ազգային թանգարանի Tata Steel մրցաշարը ձեռք բերեց մի  նոր հովանավորի: 2015 թվականի թվով 77-րդ մրցաշարը, որն  ունենալու է նոր նշանաբան ու դիզայն, անց է կացվելու հունվարի  9-ից 25-ը:

Վեյկ ան Զեեի 2014 թվականի բոլոր շախմատային ռեպորտաժները կազմեց ' Hay Azian-ը

Tata Steel -2014 թվականի մրցաշարի ամփոփիչ  աղյուսակ

1.Արոնյան Լ(Հայաստան)8.0

2.Գիրի Ա.(Նիդերլանդներ) 6.5

3.Կարյակին Ս.(Ռուս.)6.5

4.Կարուանա Ֆ.(Իտալիա)6.0

5.Դոմինգուեզ Լ.(Կուբա)6.0

6.Սո Վ.(Ֆիլիպ)6.0

7.Հարիկրիշնա Պ.(Հնդ.)    5.5

8.Վան Վելի (Նիդերլ.)5.0

9.Նակամուրա Ն.(ԱՄՆ)5.0

10.Գելֆանդ Բ.(Իսրաել)     4.5

11.Ռապպորտ Ռ.(Հունգ.)3.5

12.Նաիդիթշ Ա.(Գերմանիա)3.5