?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

.

Թուրքական կայքից

«Հայերի մատը խառն է»

Թուրքական «Էվրենսել» լրատվական կայքի հոդվածագիր Մահսում Գյունեշ Քանը իր հոդվածում գրում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ամեն մի վատ բանի հետևում հային տեսնելու հոգեբանություն կա:

«Հայի գործ է, այս դեպքի մեջ հայերի մատը խառը կլինի» սակայն ոչ ոք չի մտածում, թե այս երկրում հայ թողել ե՞նք արդյոք: Ինչպե՞ս կարող են հայերը, որոնք չկան, այդքան խնդիր ստեղծել»,-գրում է Քանը:

Անդրադառնալով Ստամբուլի Գեզի զբոսայգու դեպքերը նույնպես հայերին վերագրելու փորձերին, արտահայտություններին`հոդվածագիրը հետաքրքիր դեպք է պատմում 2 թուրք աղջիկների երկխոսությունից.

«Անցած օրը ավտոբուսում 2 ուսանողուհու խոսակցությունը ակամա լսեցի: Հայերի մասին շատ կոպիտ դաժան արտահայտություններ էին անում: Չկարողացա դիմանալ և միջամտեցի:

-Ձեր կյանքում որևէ հայի հանդիպե՞լ եք:

-Ոչ,- ասացին:

-Հայկական մշակույթին ծանո՞թ եք:

-Ո´չ:

- Երբևէ հայկական կերակուր կերե՞լ եք: Հայերի սովորույթները, ավանդույթները գիտե՞ք: Հայերի հետ երբևէ նստե՞լ, խոսե՞լ եք: Գոնե մեկ հայի հետ ծանոթացե՞լ եք:

-Ո´չ:

-Ինչո՞ւ ծանոթանամ որ: Նրանք ո´չ թուրք են, ո´չ էլ մուսուլման,-պատասխանեց մյուս աղջիկը»:

Թուրք հոդվածագիրը ափսոսանք է հայտնում նման վերաբերմունքի համար` նշելով, որ հենց դա է ամենամեծ խնդիրը:

«Ինչ ցավալի է, որ մարդկանց մասին, ովքեր թուրք կամ մուսուլման չեն, նման անմարդկային արտահայտություններ ենք անում: Սակայն ոչ ոք հայերի մաշկույթը և թուրքական մշակույթում հայերի ունեցած դերի մասին ոչինչ չգիտի: Օրինակ` Հակոբ Մարդայանին քանի՞ թուրք է ճանաչում: Թուրքերենի բնագավառում կատարած աշխատանքների շնորհիվ Աթաթուրքի կողմից Դիլաչար (լեզու բացող-խմբ.) ազգանունն է ստացել: Հակոբ Մարդայանը միևնույն ժամանակ եղել է Թուրքիայի լեզվագիտական ընկերության առաջին քարուղարը:

Հայերի քրիստոնյա լինելը այսպես կոչված մուսուլմանների համար շահավետ է: Ինչևէ, անհավատին սպանելը բարի գործ է համարվում` կյանքը կառնես, ունեցվածքին էլ ձեռք կգցես:»,- գրում է Քանը, հիշեցնելով, որ ժամանակին Մուհամեդ մարգարեն երկրի սահմաններում բնակվող բոլոր կռապաշտներին, քրիստոնյաներին, հրեաներին մուսուլմանների հետ հավասար իրավունքներ է ընձեռել:

___________________

Վերոհիշյալ հոդվածում խոսք է գնում Հակոբ Մարդայանի  մասին, ո՞վ  է նա:Պարզաբանում է «Նիդերլանդական Օրագրի» թղթ. Խաչիկ Պալըգճեանը(Ամստերդամ)

ՅԱԿՈԲ ՄԱՐԴԱԵԱՆ - «ԼԵԶՈՒ ԲԱՑՈՂ» - (1895-1979)

Թուրքիոյ Լեզուաբանական Ակադեմիայի առաջին ընդհանուր քարտուղար եւ գլխաւոր մասնագէտ, 1935 թուին Պոլսոյ Տօլմապահչէ Պալատը, Աթաթուրքի նախագահութեամբ իրականացուած «Առաջին Թուրք Լեզուի Համագումարին», Աթաթուրքի հրաւէրով, Ստեփան Կուրտիկեան եւ Գեւորգ Սիմգէշեանի հետ միասին իբր լեզուաբան մասնակցած ու դասախօսած լեզուաբան Յակոբ Մարդաեան, 1934 թուին թրքական լեզուին մատուցած օժանդակութեան պատճառաւ, Աթաթուրքի իրեն առաջարկած «Լեզու Բացող» մակդիրը ստացաւ:

1936-1951 թուականներուն, Անգարայի Համալսարանի Լեզուի- Պատմութեան թրքաբանական դասեր աւանդող «Լեզու-բացող» - Մարդաեան, լատին տարերով թուրքերէն այբուբենի ստեղծման օժանդակած է, 1942-1960 թուականներուն, թրքական Հանրագիտարանի պատրաստման աւագ խորհրդատուն էր: