?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախ  հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Մարիետտա (Յեթ) Բուսեմակերին, այնուհետև  Լեյդենի համալսարանի  պրոֆեսորադասախոսական կազմի հետ, այնուհետև  հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարների ու կիրակնօրյա դպրոցի տնօրենների, ուսուցչական կազմի ներկայացուցչների հետ:

Այս օրերին աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում է գտնվում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը: Հաշվի առնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև գիտակրթական համագործակցության զարգացման ու ընդլայման հեռանկարները, այցը կարևորվում է նաև  հոլանդահայ համայնքներում, հայկական կիրակնօրյա դպրոցնների ուսուցման խնդիրներին ուշադրություն արժանացնելուն:

Արմեն Աշոտյանը նախ հանդիպել է Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Մարիետտա (Յեթ) Բուսեմակերի հետ, մեր նախարարը ներկայացրել է Հայաստանում Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումները, տեղեկատվություն ներկայացրել Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնելու համատեքստում կատարած աշխատանքների մասին: Տիկին Յ. Բուսեմակերը բարձր է գնահատել  քարտուղարության կատարած աշխատանքները:Քննարկվել է երկկողմ հարաբերությունների խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտական հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր եվրոպացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք նախարարական գագաթաժողովին: Աշոտյանը Յեթ Բուսեմակերի ուշադրությունը հրավիրել է Նիդերլանդների Թագավորությունում ապրող մեր հայրենակիցների կրթական խնդիրներին'՝ մասնավորապես, մայրենի լեզվի ուսուցմանը:

ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև աշխարհի լավագույն հարյուր բուհերի ցանկում ընդգրկված Լեյդենի համալսարան, որը ժամանակին  հայտնի  հայագիտական կենտրոն էր,  քննարկվել է  հայագիտական ամբիոնի վերստեղծման հարցը, այն գործել է 1994-2009 թվականներին:

Ամբիոնի վերականգման համար  հայկական կողմը մի շարք  արժեքավոր առաջարկություններով է հանդես եկել' հայագիտության բնագավառում, Հայաստանի  առաջատար բուհերի մասնակցությամբ, համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:Հայկական պատվիրակությունն այցելել է  համալսարանի գրադարան, որտեղ առկա են ավելի քան 250 հայալեզու հին տպագիր գրքեր:  Հարկ է նշել, որ  հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված «Հայ գրքի սփյուռքը.1512-2012թթ.» թեմատիկ ցուցահանդեսում ի թիվս  մատենադարանից  բերված մատյանների լայնորեն  ներկայացվել են գրադարանի  հիշյալ հայկական գրքերի  ցուցանմուշները:

Նախարար   Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև հոլանդական մի շարք հիմնադրամների ղեկավարների, ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի տնօրենների, ուսուցչական կազմի ներկայացուցչների հետ, քննարկել հետաքրքրություն  ներկայացնող  հարցեր:

Հանդիպումներին  մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

«Նիդերլանդական Օրագիր»

22/02/2014