?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդներում և Բելգիայում Ադրբեջանի

դեսպանատների մոտ բողոքի ցույց է տեղի
ունեցել ի հիշատակ այս երկրի արյունոտ
անցյալի ու ներկայի

Բ ե լ գ ի ա

.

Փետրվարի 26-ին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է իրականացվել` ի հիշատակ Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ ադրբեջանական այլ բնակավայրերում զոհված հայերի: Ցույցը կազմակերպել էր ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախումբը։   Մասնակիցները Հայաստանի եւ Արցախի դրոշներով, ինչպես նաեւ պաստառներով, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ հայերեն կոչերով Ադրբեջանին հիշեցրել են նրա արյունոտ անցյալն ու ներկան` 1988-ի ջարդերից սկսած, Գուրգեն Մարգարյանի եւ Արմեն Հովհաննիսյանի նահատակությամբ վերջացրած:  Նշվել է, որ աշխարհասփյուռ հայությունը վճռակամ է, եւ վաղ, թե ուշ Ադրբեջանը կճանաչի Արցախի անկախությունը:   Ադրբեջանի դեսպանությանն ուղղված նամակն ընթերցելուց հետո` ցույցի մասնակիցները քայլել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը, որտեղ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել:   Ի դեպ, ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը:

Մանրամասները` yerkir.am կայքում:

===========================

Ն ի դ ե ր լ ա ն դ ն ե ր

Սումգայիթյան ջարդերի առիթով իրենց բողոքի ձայնը հայտնելու նպատակով Հոլանդիայի տարբեր քաղաքներից Հաագա ժամանել են վեց տասնյակ հայորդիներ: Բողոքի ակցիան անցկացվել է Ադրբեջանի դեսպանության առջեւ Հաագայի ոստիկանության կողմից հատկացված վայրում: Ակցիան տեւել է 1,5 ժամ: Ելույթով հանդես է եկել Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Մասիս Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է ավելի վաղ տեղի ունեցած ընդունելության մասին, որի ընթացքում Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին գործերի մշտական հանձնաժողովին էր հանձնվել պահանջագիր՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այս պահանջագրով հատուկ ուշադրություն եւ վերաբերմունք է հայցվում Հոլանդիայի կառավարությունից՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությանը: