?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Միջուկային զենքի չտարածման, միջուկային անվտանգության խնդիրներով աշխարհը սկսեց զբաղվել դեռ 2009 թվականից`ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Մինչ այժմ այս հարցով երկու համաշխարհային կոնֆերանս է կազմակերպվել` Վաշինգտոնում, ապա Սեուլում: Հիմա  արդեն երրորդը ՝ Հաագայում: Հետխորհրդային երկրներից միջուկային զենք կար Ղազախստանում եւ Ուկրաինայում, որը, հետագայում, համապատասխան փաստաթղթերի հիմա վրա, տեղափոխվեց ՌԴ: Հաագայում կայանալիք հավաքի նպատակն է`կանխել միջուկային տեռորիզմն աշխարհում` ընդգրկելով միջազգային բոլոր կառույցները եւ պետությունները: Գագաթաժողովում, մասնավորաբար, կքննարկվեն միջուկային նյութի քանակության նվազեցման հարցերը, առկա միջուկային նյութի որակի բարելավման եւ դրա օգտագործման կարգավորման անվտանգության հարցերը:

Հետաքրքիրը սակայն այս համաժողովում Ադրբեջանի մասնակցությունն է: Դեռ ձմռան ամիսներին Ադրբեջանի APA լրատվական գործակալությունը փոխանցեց, որ հրավեր ունեն մասնակցելու միջուկային անվտանգության Հաագայի գագաթաժողովին, որն անց է կացվելու է մարտի 23-25-ը: Այս փաստը  մի ճեպազրույցի ժամանակ հաստատել էր Բաքու այցելած Նիդերլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմերմանսը.  «Դա մեր բոլորի համար կարևոր հարց է, թե ինչպես խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային էներգիա: Ադրբեջանի փորձը հետաքրքրում է մեզ»-ասել է նա: Պարզվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  ևս մեկ անգամ'2012 թվականին,  մասնակցել է Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովին:

Համաժողովին ներկա կլինի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:Ինչպես հաղորդել է Մեդիամաքսը, շատ  հնարավոր  է Հայաստանի  ու  Ադրբեջանի  նախագահների հանդիպումը'  գագաթաժողովի շրջանակներից դուրս:

Չի բացառվում, որ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները  Հաագայում միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովի շրջանակներում քննարկեն Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունման հարցեր:

«Հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին, որոնք կարող է ձեռնարկել «Մեծ յոթնյակը»՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի զարգացմանն ու այս երկրին աջակցելու նպատակով», – ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:

Հաագայում կայանալիք միջոցառմանը ներկա կգտնվեն մոտ հիսուն երկրների լիդերներ, այդ թվում նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարներում Մասնակից պետությունների դոշներն արդեն պարզվել են Հաագայում:

2012 թվականին Սեուլում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովին, ձախից Հայաստանի նախագահ Ս.Սարգսյանը: