?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել  Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Բազմաթիվ հարցերի թվում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաև Նիդերլանդական Օրագրի հարցերին:

Այժմ մեր ընթերցողներին ենք ներկայացնում այդ հանդիպման մասին պատմող լուսանկարներ և տեսաերիզներ:

.

Պատասխանելով Նիդերլանդական Օրագրի հարցին, թե նախատեսվում է՞ Ադրբեջանի նախագահի հետ անձնական հանդիպում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ չարժե հույս դնել ու հավատալ Ալիևի խոստումներին, քանզի նման հանդիպումներից առաջ նա խոստանում է, իսկ հետո դրժում իր խոստումը: