?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր հայ կանանց ու աղջիկներին  գարնան ու գեղեցկության տոնի' ապրիլի 7-ի կապակցությամբ, «Նիդերլանդական Օրագիրն» ինչպես խոստացել էր ներկայացնում է այստեղ բնակվող երկու ստեղծագործ ու գեղեցկատես կանանց, ովքեր իրենց մտքի արգասիքն իրականությամբ են շաղախել, պրպտել, գտել են  գեղեցիկին տանելու կախարդական   բանալիները,որ բացում է մարդկային երջանկության դռները:

                                                                                         

Նորաձևության մոդելավորման ու բիզնեսի խորհրդատվության առաջատար մասնագետ Հասմիկ Մաթևոսյանը ավարտել է ՈՒտրեխտի արվեստի ինստիտուտը' ուսումնասիրել նորաձևության վարպետության, հաղորդակցության ու բիզնեսի հիմունքները: Հագուստի երկար ու ճիշտ կրման համար Հասմիկն  ունի  իր բանաձևը: Նրա հետ հարցազրույց է վարել մեր թղթակից Էդգար Վահանյանը:

-Հասմիկ, ուրախ  եմ Ձեզ հետ հարցազրույց վարել «Նիդերլանդական Օրագրի» համար:  Պատմեք խնդրեմ Ձեր մասին: Ե՞րբ  եք բնակություն հաստատել Նիդերլանդներում:

- Երբ տեղափոխվեցինք Նիդերլանդներ, ընդամենը 14 տարեկան  էի: Շատ երազկոտ ու կենսախինդ աղջնակ էի, ում  համար չկար և ոչ մի արգելք ուսման մեջ առաջադիմելու և կյանքում իր նպատակներն իրագործելու ճանապարհին: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվեցի և 2012թվականին հաջողությամբ ավարտեցի ՈՒտրեխտի արվեստի ինստիտուտը (hogeschool voor de kunsten Utrecht). ուսումնասիրել եմ նորաձևության  վարպետության , հաղորդակցության ու  բիզնեսի հիմունքները, որտեղ առաջին պլան է մղվում նորաձևության հետ կապված մարդկանց հոգեկան, ինչու ոչ, նաև ֆիզիկական կարողություններն ու հնարավորությունները, ներառելով մինչև անգամ հագուստի որակը, նրա  կրողի  պահանջմունքներն ու հոգեկան աշխարհի, նաև շրջապատի ներդաշնակությունը: Հագուստը  գեղեցիկը տեսնելու , լավ  տրամադրություն ապահովելու գրավական է , այն կարող է ազդել  անգամ մեր աշխարհանընկալման վրա:  Անպայման շորը պետք է լինի մեր ներքին ու արտաքին ճաշակի չափորոշիչը:

-Չափազանց հետաքրքիր է:Չեմ կարող  հիացմունքս  չարտահայտել Ձեր հետաքրքիր մասնագիտության ընտրության կապակցությամբ, հայ պայծառատես միտքն ու գործնական գաղափարները,  ուր ասես, որ թռիչք չեն  գործի:  Դուք, կարծես ոչ սովորական մասնագիտություն եք յուրացրել: Հուսանք, որ ապագան կվարձատրի Ձեր համառ ջանքերն ու նպատակասլացությունը: Պատմեք Ձեր գործունեության  մասին:

-Շատ հաճելի է լսել լավ խոսքեր, որոնք նաև ոգևորող ու քաջալերող են:Փորձում  եմ աշխատանքային գործունեությունս ինքնուրույն կառուցել ու զարգացնել: Այդ նպատակով էլ հանդես եմ  եկել սեփական նախաձեռնությամբ' ստեղծել եմ խորհրդատվության իմ գրասենյակը: Եթե  ուզում ես կյանքի  կոչել սեփական  մտքի արգասիքները,  ապա պետք է  աշխատել ինքնուրույն'  հավատարիմ ինքդ քեզ  ու քո համոզմունքներին,  կյանքի  կոչել քո սեփական մտահաղացումները: Այս պահին մի քանի  ընկերություններ  իմ խորհրդատվությամբ են  փորձում  աշխատել,  դուրս գալ  հագուստի արտադրության  ներկա լճացումից, երևի իմ կարիքը  զգում են, այլապես  չէին  համագործակցի  և աշխատի ինձ հետ:

-Դու աշխատում ես մի ծրագրի վրա , որ իր տեսակով չի կարող բացառիկ չլինել նորաձևության կառուցվածքային բիզնեսում (դեսիգն): Այս մասին խնդրեմ երկու խոսք:

- Անցած  4 տարին  տրամադրել եմ նորաձևության կառուցվածքային չափորոշիչների  հետազոտմանը' ներդաշնակեցնելով բիզնես միջավայրի պահանջմունքները նորաձևությամբ զբաղվող ընկերությունների համար:  Նորաձևության մշակույթում, այսպես ասենք' նորաձևության  ձևափոխություն է  պետք, նոր ոճ , որ փոխելու է հին կարծրատիպերը: Նոր հագուստները պետք է ստեղծվեն սպառողների պահանջմունքներից ելնելով  և ոչ թե  նախօրոք կանխատեսված  ընդհանուր ուղվածության  ու գույների  ֆոնային համադրության: Գիտեք, հագուստը երևույթ է, իրադարձության ականատես, այն կարող է ազդել մեր տրամադրության վրա: Միայն այս թվերը, որ հիմա ներկայացնելու եմ, հագուստի արտադրության այսօրվա տխուր  պատկերն  է. հագուստեղենի արտադրության 30%-ը այդպես էլ  մնում է չիրացված: Սա միայն թիվ չէ, սրա հետևում միլիոնավոր հագուստեղեն է,  որ վերածվում է ուղղակի թափոնի:  Հագուստեղենի ևս 30%-ը  հասցվում է իրացվել շնորհիվ  էժանացումների: Դուրս է գալիս, որ արտադրված ապրանքների կեսից ավելին պահանջարկ չունի: Թող բոլորովին էլ տպավորություն չստեղծվի, որ գնված 40%  հագուստեղենը ամբողջությամբ իր նպատակին է ծառայում:Եվրոպայում անհատն իր հանդերձարանում պահում է մոտավորապես 70 հագուստ, որից 5-20-ը չի օգտագործում տարբեր պատճառներով, օրինակ լավ չի նստում մարմնին, կամ հետո գտել է, որ հարմարավետ չէ:Բացի այս փաստերը , նորաձևության  ժամանակակից  միտումները պահպանելու դեպքում  հագուստի  որակի անկում է  սպասվում ի հաշիվ էժան և անորակ արտադրանքի: Պարզ է, որ վատ որակի հագուստը շուտ էլ մաշվում է , ուրեմն ի հաշիվ գեղեցիկ դիզայնի մարդիկ  ստիպված նորն  են գնում ու կրկին  համոզվում, որ խաբվել են: Սա շատ մեծ հարված է  թե հագուստեղենի արտադրությանն ու  նորաձևության ընդհանուր զարգացմանը, և  թե սպառողի բարոյականությանն ու հոգեբանությանը, քայլ, որ տանում է բնագավառի անկմանն ու մարդկային հավատի  կորստին:

- Իրոք, կամաց կամաց նկատելի է հագուստի շուկայում որակի անկումը:Ո՞րն  է Ձեր առաջարկը:

-Հագուստեղենի  նորաձևության կառուցվածքում կան դեղատոմսեր ունեմ արմատական  փոփոխությունների ծրագիր, որի իրագործմամբ  հնարավոր է արտադրել ավել քիչ ու  բարձր  որակի  հագուստ, որ հնարավոր է  վաճառվել  ամբողջությամբ:Նաև այսպիսի նորարարություն էլ  կա: Արտադրվեն վարձով տրվող հագուստներ:  Մարդիկ կարող են կրել 1 օր, 10, օր, մեկ ամիս կամ մեկ սեզոն, դուրը՞ եկավ, կարող է գնել: Սա ապրանքի որակի նկատմամբ մարդկանց վստահության վերականգման լավագույն գրավականը կլինի:

                                                                                                                         .

-Դուք հիմա աշխատում եք մի գրքի վրա և նպատակ ունեք այստեղ' Նիդերլանդներում այն հրատարակել,հետաքրքիր է ինչի՞  մասին է այն:

- Այս պահին աշխատում եմ  գրքի  վրա, որը մասնագիտական է և վերաբերվում է նորաձևության և բիզնեսի ոլորտին:Գիրքն արժեքավոր է լինելու հատկապես հագուստ արտադրող ընկերություններին, որտեղ փուլ առ փուլ բացատրվում է գնորդի և արտադրողի փոխշահավետ համագործակցության նախապայմաններն ու հաշվարկներ է ներկայացված հնարավոր բոլոր տեսակի խնդիրների լուծման համար:Գիրքը  (Paradigm shift in Fashion)Նախատեսված է  տպագրության հանձնել աշնանը:

-Եվ վերջին հարցը, Հասմիկ: Ինչ ե՞ք սպասում ապագայում,Ձեր նպատակների մասին:


-Նպատակս մեկն է ' նորաձևության աշխարհը արդիականացման, փոփոխելու կարիք ունի:Նորաձևությունն ինքը գեղեցիկի վարվեցողություն է' ճաշակի ձևավորում, որ գեղեցկացնում է մարդկանց ու աշխարհը: Ցանկությունս մեկն է' ընդլայնել աշխատանքս  նորաձևության ոլորտի տարբեր ընկերությունների հետ:Օգնել նրանց բարելավելու և սպառելու իրենց արտադրանքը , քայլելու նոր ժամանակի պահանջներին համընթաց:

Զրուցեց ' Էդգար Վահանյանը

«Նիդերլանդական Օրագիր»