?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր հայ կանանց ու աղջիկներին  գարնան ու գեղեցկության տոնի' ապրիլի 7-ի կապակցությամբ, «Նիդերլանդական Օրագիրն» ինչպես խոստացել էր ներկայացնում է այստեղ բնակվող երկու ստեղծագործ ու գեղեցկատես կանանց, ովքեր իրենց մտքի արգասիքն իրականությամբ են շաղախել, պրպտել, գտել են  գեղեցիկը տանելու կախարդական   բանալիները, որ բացում է  երջանկություն տանող դռները:

Կարինե Քլյանը նրանցից մեկն է: Նա հարսանիքների և այլ միջոցառումների կազմակերպման «Match made in Heaven» գործակալության տնօրենն է:

Կարինեի առաջիկա միջոցառումը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ի պրոմո տուրի կազմակերպումն է Աստերդամում ապրիլի 18-ին: (Այդ մասին մանրամասը ինֆորմացիան' այստեղ) :

Արդեն մեկ անգամ չէ, որ հպարտությամբ անդրադառնում ենք Նիդերլանդներում բնակվող մեր հայրենակիցների նախաձեռնած լավ գործերին: Տարեցտարի այսպիսի նախաձեռնող մարդկանց շարքերը ստվարանում են և դա արդեն ուրախալի է բոլորիս համար:Կարինե Քլյանը նրանցից մեկն է, ով գնացել է համարձակ մտահաղացմանն ընդառաջ: Նա «Match made in Heaven» գործակալության տնօրենն է' հարսանիքների կազմակերպման և այլ միջոցառումներ կազմակերպելու բարձրորակ մասնագետը ավարտել է Նիուվեխայնի BWPN  հարսանիքների ու հանդիսությունների ծրագրավորման և կազմակերպման բարձրագույն  մասնագիտական ուսումնական հաստատությունը, ստացել միջազգային որակավորման դիպլոմ: Իր գործի իսկական մասնագետը համագործակցում է համանման միջազգային առաջավոր կազմակերպությունների ու ընկերությունների հետ, ունի իր մասնագիտական առանձնահատկություններն ու յուրահատուկ անհատական աշխատանքային ոճը, որին ուշի ուշով են հետևում անգամ բազմափորձ այլ համանման կոլեկտիվներ:

Նկարում' Կարինե Քլյանին շնորհակալություն են հայտնել մի միջոցառման լավագույն կազմակերպման համար

Բոլորը կարող են վստահ լինելով, որ ամեն հարց կլուծվի բարձր մակարդակով և կատարյալ կազմակերպվածությամբ: Միայն թե որոշեք թե ի՞նչ  եք անում, որտեղ ու ինչ միջոցառում եք կազմակերպում: Համարձակ վերցրեք հեռախոսն ու 06 1999 9938 հեռախոսահամարով  կապվեք Կարինեին, բոլոր մեծ ու փոքր հարցերն ու խնդիրները կկարգավորվեն ձեր ուզածով: Իսկ մանրամասնությունների համար այցելեք

«Match made in Heaven» գործակալության կայք էջ , այստեղ տեղեկատվություն կա երեք լեզուներով ' հայերեն, նիդերլանդերեն և անգլերեն:Գործակալությունը կազմակերպում է բազմամշակութային հարսանիքներ Նիդերլանդներում և արտերկրում: Այլ երկրներում  ապրող զույգերի համար հարսանիքների կազմակերպում Նիդերլանդներում կամ մեկ այլ երկրում:Մեկ անգամվա հարսանեկան խորհրդի հնարավորություն:Կազմակերպվում են նաև՝12 ½- , 25 կամ 50-ամյա Հարսանեկան տարեդարձներ, նաև նշանադրության հանդիսություններ,ամուրիների խնջույքներ,16, 18, 21 տարեկանների խնջույքներ, ընտանեկան հանդիսություններ,գործնական հանդիպումներ:

Կարինեն իր մասնագիտական հմտություններն իրագործելու համար այսպիսի գեղեցիկ կարգախոս է ընտրել ' «թույլ տվեք Ձեր երազանքներն իրականացնել» :  «Match made in Heaven» գործակալության տնօրենը սիրում է պարզապես  իր աշխատանքով , ստեղծագործական մտահաղացումներով հաճելի ու տրամադրող մթնոլորտ ստեղծել նորապսակների միություն կազմելու հենց առաջին օրը, բացել լավագույն երազանքների ու կյանք տանող ճանապարհի  ոսկյա դարպասները:

Երազանքների բարի իրականացում նորապսակներին , իսկ Կարինե Քլյանին բազմաթիվ աշխատանքային հաճելի հուշեր, որոնք կամրագրեն ամուր ընտանիք կազմած զույգերի վավերագիր լուսանկարները:

Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»