?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Վաղը' 2014թվ. ապրիլի 11-ին Նիդերլանդների հարավային Օստթբուրգ քաղաքի կենտրոնում առաջին անգամ բազմաթիվ հաճախորդներին իր մոտ կհրավիրի T Armeense Hoekje (Հայկական անկյուն) հայկական ռեստորանը: Բացման սպասված արարողությունը մեկնարկելու է ժամը 17-ին: Սա իրոք հայկական անկյուն է, ազգային մշակույթի կոլորիտով ու բաղադրիչներով' արտացոլված հայկական միջավայրով: Ռեստորանի հաճախորդները Եվրոպական ճաշացանկից օգտվելուց բացի, նաև լայնորեն պատկերացում կարող են կազմել Հայաստանի և Արցախի մշակույթին և կուլտուրական արժեքներին, իհարկե ճաշակելով ավանդական հայկական խոհանոցի հարուստ ու համեղ ուտեստներից: Գործելու է մեր երկիրը ներկայացնող գրքերի անկյունը' համապատասխան գրականությամբ, զբոսաշրջային ուղեցույցներով, լուսանկարչական ալբոմներով: Համապատասխան սարքավորումներով վերազինվելու է տեսասրահը, որը Հայաստանի տեսարժան վայրերից զատ ներկայացնելու է հնագույն, միջնադարյան ու ժամանակակից վարպետների երաժշտական կատարումներ, հայկական ժողովրդական նվագարանների գործածության հմտությունները' ներառյալ դուդուկի: Այս ամենին ավելանալու է հայկական հյուրընկալությունն ու անձնակազմի բարյացկամ, ջերմ ու հայեցի վերաբերմունքը:Մեր բոլոր հայերիս պարտքն է ուժերի ներածին չափով սատարենք, պահենք և փայփայենք հայկական նմանատիպ անկյունները: T Armeense Hoekje-ը հայեցի դաստիարակման, կրթական դասընթացների կազմակերպման համար հեռակա ծրագրեր ունի, հետագայում ժամանակը ցույց կտա թե ինչ հնարավորություններ է խոստանում Նիդերլանդների այս գողտրիկ ու զբոսաշրջային քաղաքի հաստատությանը, իսկ վաղը բարի գալուստ բոլորին: Հայկական T Armeense Hoekje ոչ միայն հայերին է սպասում...Ապագայում այն անկասկած կլինի բոլոր ազգերի սիրված վայրերից մեկը:


HAY AZIAN