?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Եվրատեսիլում քվեարկում ենք Արամ MP3-ի օգտին, դա մենք կարող ենք անել

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ը պրոմո տուրի շրջանակներում իր «Not Alone» («Դու մենակ չես») երգը ներկայացրեց նաև Նիդերլանդների երաժշտասեր հասարակայնությանը:Հայաստանյան մեր մասնակցին սատարելու էին եկել Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, հյուպաթոս Գևորգ Պետրոսյանը:

Նիդերլանդներում Արամ MP3-ին ու Վիտամին ակումբի անդամներ Արման Խաչատրյանին (Արմուշ), Գարիկ Պապոյանին, Վաչե Թովմասյանին, Կարեն Սահակյանին (Չարենց) և Տիգրան Գևորգյանին (Տիկո) վաղուց էին սպասում: Միջոցառման կազմակերպման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Match made in Heaven»միջոցառումների կազմակերպման հոլանդահայ գործակալությունը, որն արդեն լավ աշխատանքի փորձ ունի:Ապրիլի 18-ի համերգի բոլոր ներկա մասնակիցները, նաև մեր ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալ միջոցառման լուսանկարներին և որոշ այդ օրը նկարահանված տեսաերիզների: Թեև դահլիճում ցուրտ էր ու նույնիսկ բարձրախոսերից մեկը չդիմացավ Արամ MP3-ի առաջադրած համերգի տեմպին, այնուամենայնիվ, ինչպես նկատեց վիտամինցի Գարիկը, դահլիճում հավաքվել էր «երկու միլիոն» մարդ, մթնոլորտն էլ ջերմ էր ու տրամադրող:Կարևորը առաջադրված նպատակի իրագործումն է , մեր մասնակցին լրացուցիչ լիցք հաղորդելը' պոզիտիվ էներգիա ու տրամադրություն փոխանցելը: Ամստերդամի Rhoneweg 12 հասցեում գտնվող համերգասրահի այցելուներն էլ , ովքեր հետևեցին ավելի քան 2,5 ժամ տևած Վիտամին Ակումբի ելույթներին, գոհ էին ոչ միայն համերգից, նաև տղաների կատակներից ու բարյացկամությունից, հնարավորություն ունեցան լուսանկարվել Վիտամին ակումբի անդամների հետ:Հնչեցին Արամ MP3-ի երգերը, որոնց թվում'«Դու մենակ չես» Եվրատեսիլյան երգը: Սա միակ անակնկալը չէր, միջոցառումը ձգվեց մինչև կեսգիշեր: DJ-ի Արմանին ուրախ երգերի ու պարերի ծրագիր էր առաջադրել:

Եվրատեսիլի պրոմո տուրը Արամ MP3-ը վիտամինցիների հետ Փարիզի ու Մարսելի ելույթներից հետո, ապրիլի 21-ին կավարտեն Բրյուսելում: Արամ MP3-ը կվերադառնա Երևան, այնուհետև կմենկնի Դանիա՝: Արդեն մայիսի 6-ին , հենց առաջին երգով Արամ MP3-ը կներկայացնի մեր երկիրը Եվրոպական երգի այս փառատոնում:

Միջոցառման համար ընտրված էր նշանաբան , հենց երգի մոտիվացիայով"Aram You not Alone !" (Արամ դու մենակ չես): ՈՒրեմն մի խնդրանք, սկսած մայիսի 6-ից, Եվրատեսիլի առաջին եզրափակիչի օրվանից, մենք մեր մասնակցի կողքին պետք է լինենք' զինված հեռախոսներով ու մեր ձայնը տանք հայաստանյան մասնակցին' Արամ MP3-ին, դա մենք կարող ենք անել:

Բոլոր լուսանկարներն այստեղ

«Նիդերլանդական Օրագիր»